Ամենևին կարիք չկա սար ու ձոր ընկնել, թե ինչու են Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալիս … Նվեր Մնացականյանի դիպուկ խոսքը

Հաղորդավար, Լրագրող Նվեր Մնացականյանն ասել է.

Հավանաբար նկատեցիք, թե ինչ արագությամբ ՍԴ-ի նիստերը դուրս թռան հանրային ուշադրությունից, այդ թվում և այդ նիստերը ուղիղ հեռարձակող լրատվամիջոցների: Հավանաբար համոզվեցին, որ չկա էլ կլանային կոդավորմամբ իրավական մուտանտը։

Չկա էլ այն մոնոլիտ կառույցը, որը դակում էր ուզածդ որոշումը որպես վերջին ճշմարտություն: Ով կկարծեր, որ մի օր ՍԴ-ն ստիպված կլինի քննել ոչ թե փաստեր, այլ քաղաքական նավս և հիստերիա:

Գոնե կանչեիք Լևոն Զուրաբյանին 2012 թվականի ընտրախախտումների դավթարով, որպես ընտրական աճպարարության պատմական օրինակ: Այժմ գոնե պարզ է, թե ինչ ավերակներ է թողել այն սահմանադրությունը, որը ռոտացիայով 1-ից մյուսի ծոցագրպանն է դրվում:

Այժմ էլ պարզ չէ, թե ինչ է մեզ սպասվում, եթե այդ արատավոր կոնվեյերը շարունակի աշխատել ու բարձր դատարանին տեղավորել հերթական ծոցագրպանը: Էնպես որ, թողեք ՍԴ-ն, ծափերը ուղղեք ընտրողին։

Հենց նա է փրկել ընտրական ինստիտուտը ընտրակաշառքի հեղեղից: Ու կարիք չկա սար ու ձոր ընկնել, թե ինչու են ՀՀ-ին 2,6 միլիարդ եվրո տալիս: Այդ գումարը Հայաստանի ընտրողի վաստակն է, առաջին անգամ այսպիսի ծավալով, ու ընդամենը կլանային ընտրության էջը փակելու համար…

Оставьте комментарий