Մի հատ մուտիլովչիկ փաստաբան կա, որը գերզարգացած է մանիպուլացիայով․Այժմ նա արդեն պատգամավոր է … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Մի հատ մուտիլովչիկ փաստաբան կա, որը շատ զարգացած է մանիպուլացիայով և ճոռոմախոսությամբ, բացարկ հայտարարելու, դատարանի բնական գործունեությունը խաթարելու ու դատական գործընթացները ձգձգելու մասնագիտության մեջ։

Հիմա նա արդեն պատգամավոր է, ԸՆՏՐՅԱԼ։ Իր երազներում էլ դա չէր կարողանալ պատկերացնել (փառք հայրիկին՝ համ փող է տալիս,համ էլ կարիերիա է ապահովում, ստրուկի կյանքն է այդպիսին)։

Էստեղից էլ հարց է առաջանում. նա կլրջանա թե՞ նորից կհաստատվի «կարմիր կովը իր կաշին չի փոխում» ժողովրդական իմաստությունը։ Ի դեպ, այդպիսի անդեմ, «դրոշ, գերբ ու հիմն» չունեցող, չհարգող և չճանաչող, չիմացող «ընտրյալների» պակաս նոր Ազգային ժողովում կարծես թե չունենք.

Ժողովրդից թալանած գումարներով դարձան ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐ։ Ու վաղը , առանց ամոթի ու ժողովրդի անունից կխոսեն, կհոխորտան, կվայրահաչեն, հայրենիքի փրկության բարձրագոչ կոչեր կհնչեցնեն։ Սակայն մտքերում ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ թալանելու ուղիներ կծրագրեն…

Оставьте комментарий