Քոչարյանն իր նեղ ու անշունչ լրագրողական շրջանակով ինտերվյու է տվել … Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանը գրում է.

Քոչարյանն իր նեղ ու անշունչ լրագրողական շրջանակով ինտերվյու է տվել: Ազատությունն էլ մանրամասն հաղորդում է, թեպետ հրավիրված չէ, երեւի շրջանակի անդամ չէ: Բայց դե Քոչոն է… Առաջին լուրին համապատասխան հարգ ու կարգով, հաղորդում են…Շնորհակալ եմ: Քոչոյի դիմաց նստած երեք թախծադեմ լրագրողներից ոչ մեկին չեմ ճանաչում, մանավանդ մեջտեղի տիկնոջը, ով շուտ շուտ ուղղում էր ֆենած մազերն ու աշխատում պահել վարսավիրի դժնի չարչարամքի արդյունքը…

Փոքրիկ ու չնչին մարդիկ… Վարսահարդարի մոտ ժամանակ փչացնելու փոխարեն, տիկինը կարող էր հարցազրույցի գնալուց առաջ, թերթել ալբանացու կենսագրությունը: Ու եթե մի քիչ էլ խիղճ ու պատասխանատվություն, ինքն իրեն հարգելու, իր գոյությունը արժեւորելու ուժ ունենար, կհարցներ. Դու քո կյանքի բոլոր ընտրություններն ես պարտվել, եւ միայն սպանություններով ես նստել ղեկավարի աթոռին, տո սինլքոր..Ինչ կասես:

1989֊ին պարտվեցիր Հենրիկ Պողոսյանին՝ Ասկերանում, ԽՍՀՄ ԳԽ ընտրություններին, երեք ձայն էիր ստացել: Չներեցիր, մարդուն գերեզմանատեղ էլ չտվիր: Մոսկվայում թաղվեց:

1991֊ին պարտվեցիր Արթուր Մկրտչյանին, սպանեցիք, ու մեկ տարի ԳԽ֊ը մերժում էր քո թեկնածությունը, ՀՅԴ֊ից Գեորգի Պետրոսյանն էր ժամանակավոր պաշտոնակատար: Մինչեւ ՀՀՇ֊ն թուրքին հանձնեց Ղարաբաղի 80%֊ը, մնացել էր Ստեփանակերտը, ծնկի բերեց ՀՅԴ֊ին ու քեզ նստեցրեց Արթուրի արյունոտ աթոռին: Կինն էլ լռեց ձկան պես, վախից:

1998֊ին Վազգենը քեզ նստեցրեց նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանի աթոռին: Ու անիծվեց Աստծո դատաստանով:

1999֊ի հոկտեմբերի 27֊ին գլխատեցիր պետությունը՝ բազում արյունոտ աթոռներ ապահովելով քո ու
սելջուկ Սերժիկի միանձնյա ղեկավարման համար:

Քեզ Հայաստան բերած Վազգենին ստորացրիր ուղիղ եթերում սպանելով: Ու ժողովրդին ահաբեկեցիր, վախկոտ խլուրդ:

2003թ. Արյունով խեղդեցիր ժողովրդի ցասումը՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Կեղծիքը ճանաչեց նաեւ Սահմանադրական դատարանը: Կալիֆոռնիայում երեք ձայն ստացար ու զրկեցիր Սփյուռքի Հայաստանի քաղաքացիներին ընտրելու իրավունքից:

Դու նեխած շապիկով ու տապչկեքով, Ադրբեջանի պարտիականի կեղծվսծ անձնագրով դարձել էիր Հայաստանի քաղաքացի ու երկրի բնիկ ու բնական տերերին զրկել իրենց սահմանադրական իրավունքից: Բա օդի հարկը… թշվառ մուրացկան: Օդակայանում 10.000 դրամ տալիս էինք քեզ, ուզվոր, հավերժ սոված եկվոր, որ իրավունք ստանանք մեր օդով թռչել…

2008թվի նախագահական ընտրություններին 10 քաղաքացի զոհվեց՝ քո նման եկվոր տականքի դեմ ժողովրդի ցասումի արդյունքում: Ղարաբաղից էլ 800 սպա ու զինվոր էիր բերել՝ որպես թուրքի ասկյար՝ հայերին ոչնչացնելու…

ԱՅՍ ընտրություններին չհաջողեցիր մուրացկան, գիտեիր քո նման սոված շստ կգտնվի Հայաստանում: Աստված քեզ կյանք տա, Նիկոլ: 2021֊ի ընտրություններին Էս եկվորը Ղարաբաղն էլ խեղդեց արյան մեջ, բայց քո կամքը չկարողացավ կոտրել, փառք մեր ժողովրդին, որ հասկացավ դա ու մերժեց մեր հացն ուտող ու մեր սրտի մեջ թքող կենդանուն::

Եթե վարսահարդարի մոտից դուրս եկած ու Քոչի դիմաց ձիգ ու զգոն նստած, մազերն անընդհատ դզող, մտքում սերտած հարցը կրկնող, բացակա աչքերով տիկինը կամ նրա երկու կողքը աթոռի ծայրին վախից կուչ եկած քոչի փողի համը բերանին երկու «տղամարդ» չալղչիները այս հարցերը տային, ես կհասկանայի, որ ալբանացու դիմաց երկրի քաղաքացի, երկրի արեւով ու կյանքով ապրող մտավորականներ են նստած, այլ ոչ թե թալանի գեներալից առատ պարգեւներ ստացած ու ազնիվ գուպարից հեռու, առաքինությունից ու սեփական պատվից զուրկ ստամբակներ…

Բա էդ ինչ եք սերտում պապա Ալիեւի մոտ գնալիս՝ բացի վարսավիրանոցի բամբասանքներից…. Ծախու յալանչիներ..

Оставьте комментарий