Ասել եմ եւ էլի կասեմ՝ Սերյան Օհանյանի առանձնատան ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է … Անդրանիկ Քոչարյանի կոշտ հարցադրումները Սերյան Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսօր Հայաստանում ազդարարվում է պողպատյա հեղափոխություն, որի հետևանքով հաստատվելու է օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը դասեր է քաղել թավշյա հեղափոխությունից, թե սա պարզապես քարոզչական հերթական տեխնոլոգիան է, որը իրապես ուռա են գոռում ներկաները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի 23-րդ համարի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Քոչարյանի հետ:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ թավիշի վերջը եկավ օր առաջ․ պողպատը հանրության պահանջն է։ Անդրադարձ կատարելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը պարզապես վարձահատույց է լինում Ոոբերտ Քոչարյանին ծառայությունների դիմաց․ «Եթե նա մտածում է, որ օրահասական վիճակ է, թող Շվեյցարիայից տասնյակ միլիոնները բերի ՀՀ, Արցախ»:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Оставьте комментарий