Բագրատյանը ասում է, թե ես հաղթած բանակի վարչապետ եմ, այ կաբինետային հավայի դասախոս, ճշմարտությունը հետևյալն է … Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանն իր էջում գրել է.

Նախընտրական բանավեճը պարզապես ցույց տվեց՝ ինչ տկար ու ագրեսիվ տգիտության մեջ է անցնում աթոռակռիվը։ Հրանտ Բագրատյանը ասել է՝ ես հաղթած բանակի վարչապետ եմ։ Սուտը մեռնի։ Բանակի հիմնական հաղթանակներն ապահովվել են Վազգեն Մանուկյանի ՊՆ նախարար եղած ժшմանակ։

Աչքիս լույսը չի, բայց դա է ճշմարտությունը։ Վազգեն, Մոնթե ու Լեոնիդ Ազգալդյան կար, Կոմանդոս կար, Շահեն և ղարաբաղցի հիանալի հրամանատարներ, որոնց քոքը կտրեցիք հենց պատերազմի դաշտում, որ չգան ճակատից և թալանի համար շանսատակ չանեն ձեզ։

«Կռվից տուն եկա, տանը մի շաքարի կտոր չկար, որ թեյ խմեի», ֊ Լեւոն Խեչոյանի դառը խոսքերն են։ Ձեր պահած զինվորն էր, որ հեռացավ կյանքից կարիքի մեջ։ Կոմանդոսի գլուխն էլ կուտեիք, եթե բաշարեիք ձեր խելքով պատերազմ վարել։ Հրանտ Բագրատյան, քոնը պատերազմը չէր, քոնը թիկունքի միամիտ ժողովրդի սեփականաշնпրհման թալանն էլ, երբ ձեռնարկություն և գործարան փոշիացրիք ու կոպեկներով մեջ մեջ արեցիք։

Միայն Երեւանում 270 գործարան ու արտադրական ձեռնարկություն կար։ Անհաշիվ հետազոտական հիմնարկներ… մնացել են մենակ պատերը կոտրված, ապշած պատուհաններով ու կողպած դռներով։ Որ մի ՀՀՇ֊ի լամուկինն է, Աստված գիտե։ Ամենալավ արոտները, բերքատու հпղերը մեջ մեջ արեցիք և ծախիք՝ գյուղացուն շպրտելով խոպանի դռները։

Այդ ինչպես եղավ, որ ալան թալանի ժամանակ ամսական 40 հազար դոլար էիր ստանում, իսկ ուսուցիչը 3 հազար դրամ, ընկեր թալանի վարչապետ։ Էդ ոնց եղավ, որ այժմ դու վարդի պես ապրում ես, իսկ մենք թшփառում ենք երկր երկիր, որ երեխա պահենք։ Քեզանից պակա՞ս արժանի քաղաքացիներ ենք….. Այ կաբինետային հավայի դասախոս, կոպեկներով սովետի վախտ յոլա էիր գնում, այժմ էս աղքատ, պարտված, սուգ ու շիվանով լի Հայաստանում էդ ում ես ուզում խաբել… Հուսահատ ժողովրդի՞ն…

Քո ժամանակ չէ՞ր աղքատ հպարտ Վանոն ասում՝ արտագաղթը փրկեց Հայաստանն, սոցիալական բունտից։ Վանոյի տոհմն էլ Նորագավթի հողերը վաճառեց, երբ աղքատության վիճակից արդեն երկու հարյուր կոստյում էր առել կախել։ Համ էլ գարդիրոպ էր գնել։ Կшստումների թիվն ինձ ասաց լրագրող Ռուզան Խաչատրյանը… Էս չեք դուք։ Էդ թվերը, որ վլվլալով կրկնում ես։ Ամեն անգամ գումարում բաժանում եմ, լրիվ թիփի է դուրս գալիս։

Դու չէի՞ր, որ ՀԽՍՀ ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանին չորս հազար դրամ ամսական թոշակ էիր նշանակել, քեզ քառասուն 1000 դոլար։ Մարդը հացի հերթ էր կանգնում։ Տո սրիկա, դուք պետք է ամաչեիք Պետության պատվի համար, այ թալանչի սողուններ։ Ձեր ժամանակ հայ մտшվորականությունը հեռացավ երկրից ու երկիրը դարձավ արոտավայր.. Արոտավայրը հեշտ էր ղեկավարել։ Ամոթ և պատկառանք, հիշողություն և խիղճ մոռացած անտեր շներ…

Оставьте комментарий