Ինչու՞ է քեզ թվում, որ միայն Նիկոլով է պայմանավորված Քոչի պարտությունն ընտրություններին … Սոնա Արշունեցի

Սոնա Արշունեցին գրում է.

Քոչը հրաժարվելով մանդատից, իջավ ընդհատակ, լավ իմանալով իր վրեժխնդիր տեսակը, նա դեռ նոր ծրագրեր է մշակելու Նիկոլին տապալելու համար, իր ծրագրերը խորհրդարանում կիրականացնեն դաշնակները և մյուսները։

Երասխի կրակոցներն էլ պատահական չեն, իր սադրանքի մասն են կազմում, ինչպես Սև լճի ազերի զինվորների վերջին շրջանի ակտիվությունը և կրակոցները, դե արդեն գիտենք, թե ինչու՞ Պուտինն անտարբեր է, քանի որ իր թեկնածուն չանցավ, իսկ Քոչի հետ մշակած պայմանավորվածությունը, որ ոչ միայն Արցախը պետք է լինի ՌԴ-ի կազմի մեջ, այլ՝ նաև Հայաստանը, Պուտինի և Քոչի մշակած նման պլանի ձախողումը կապում են Նիկոլի անձի հետ ու ամեն գնով փորձում են ազատվել սահմանադրական դատարանի որոշումը երկուսին էլ թևաթափ արեց, ու դեռ չեն հանգստացել։

Լավ, Պուտին ինչու՞ է քեզ թվում,որ միայն Նիկոլով է պայմնավորված Քոչի պարտությունն ընտրություններին, բա Քոչի թուրք լինելը, նրա հանցագործ, թալանչի տեսակին ժողովուրդը թույլ կտա՞ր կրկին գար իշխանության, մի բան էլ ձեզ տված խոստումը՝ Հայաստանը ՌԴ-ի կազմի մեջ մտցնելը կյանքի կոչեր, գիտենք ինչ հեռահար ծրագրեր եք կազմած եղել Հայաստանի հետ, որ դարձել եք մեր ռազմավարական գործընկերը, սակայն հիմա, երբ քեզ Հայաստանը խոստացած Քոչը չանցավ ընտրություններին, դեռ սադրանքները շարունակում եք, հույս ունենալով,որ Նիկոլն էլ նույնը կանի, ինչպես հաջողեցիր Արցախում և բազաներդ դրեցիր, բայց չե՞ս մտածում, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սուվերեն պետություն է և հայ ժողովուրդը վերջապես պետականություն է ձեռք բերել ու ատամներով է պահելու իր պետականությունը, որ կրկին 1- ին հանրապետության կրկնությունը թույլ չտա։

Պուտին չգիտեմ Քոչի, Էրդողանի և Ալիևի հետ ի՞նչ ներքին պայմանավորվածություն ունես, սակայն մենք այլևս քեզ չենք վստահում, փաստն եմ արձանագրում, Արցախում քառասունչորսօրյա պատերազմին մատդ -մատիդ չտվեցիր, մինչև Ազերին մտավ Շուշի, հիմա Երասխում կրակում են մեր դիրքերի վրա, Սև Լճում հազարավոր զորք է մտցրել Ալիև նույն անտարբերությունն է, ինչի՞ ես սպասում Պուտին, որ Ալիևը ժամանակ շահի, վերազի նվի և այդ կրակոցները վերածվեն մեծ պատերազմի՞… մեր հետ արջի, օձի բարեկամություն ես անում, մինչև ե՞րբ ես մեզ հետ այդպես ոլոր, մոլոր գնալու։

Оставьте комментарий