Մանդատ ասելիս ծնկներս ծալվում են

ArmDaily.am-ը մանրամասներ է հայտնել «Հայաստան» դաշինքի վերջին ժողովից, որի ժամանակ որոշվել էր, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավար և քարտուղար։

Ըստ այդմ, ժողովի ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը առաջարկել է, որ հենց ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարեն, որ իրենք հրաժարվում են «ձեռքի ծախսի» գումարից՝ 250 հազար դրամից։ 

Մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը «թռել է» Վահե Հակոբյանի դեմքին, թե «ձեզ համար հեշտ է խոսել, դուք միլիոնատեր մարդ եք, եթե հրաժարվում ենք, բերեք ձեր բիզնեսներից մեզ այդ 250 հազար դրամը փոխհատուցեք»։ Արդյունքում՝ բոլորը մերժել են այս առաջարկը՝ նշելով, որ օրենքը ընդունվել է, իրենց հասանելիք գումարը կստանան։ Արմատական դեմ արտահայտվողները եղել են ՀՅԴ-ականները:

«ՉԻ». Ինչ-ինչ, էս մեկը հավատում ենք: Դաշնակները երիտթուրքերի հետ էլ էին մի երկու կոպեկի ու մանդատի համար ջան-ջիգյար հարաբերություններ հաստատում: Այն իշխանությունը, որը ցանկանում է ՀՅԴ-ի ատամները քաշել, ընդամենը պետք է մանդատով, պաշտոնով, բարձր աշխատավարձով հրապուրի: 

Սա, իմիջիայլոց, շատ լավ հասկացել էր Քոչարյանը, հասկացել էր նաև Սերժ Սարգսյանը, որոնք ՀՅԴ-ի հետ անընդհատ կոալիցիա էին ստեղծում, մի երկու բան-ման էին տալիս, ու վերջ:

Երևի շատերդ եք տեսել, թե ոնց են խոզի գոճիներին կերակրում: Ղժղժոցը գցում են, ճվճվում, իրենց պատեպատ տալիս, բայց հենց իրենց լափամանի մեջ կերակուր են լցնում, միանգամից ձենները կտրում են, գլուխները մտցնում լափամանի մեջ ու մշմշալով ուտում: Ու հեչ չես ասի, որ ընդամենը երկու րոպե առաջ աղմուկ էին բարձրացրել: 

Հիմա չես ասի, որ ընդամենը մի ամիս առաջ դաշնակները քննադատում էին իշխանություններին՝ «ջեբի» փողը 50-ից 250 հազար դրամ դարձնելու համար: Մաշ-մաշ:

Оставьте комментарий