Հարսիկի՞ն ինչ եղավ

Ռոբերտ Քոչարյանի հարսը, Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը, Ինստագրամի իր էջում գրել է. «Ձեր փրկիչի հետ գլխացավից ազատվեցիք, փոխարենը իմունիտետը բարձրացնեիք, որ գլուխը չցավեր»:

«ՉԻ». Անհասկանալի է, թե կոնկրետ ում է «նամիկատ անում» հարգարժան հարսիկը:

Գուցե տանը սկեսրայրը, սկեսուրը կամ վերջապես ամուսինը նեղացրել են հարսիկին, և նա այսպես է հակադարձում:

Ինչո՞ւ ենք այդպես կարծում: Մի պարզ պատճառով. որքան Փաշինյանը չկարողացավ մեր իմունիտետը բարձրացնել, մի երեք անգամ ավելի սկեսրայրն է վնասել մեր իմունիտետին: Ով, ով, բայց հարսիկը դա ավելի լավ գիտի, քան որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ: Նա իր աչքով է տեսել, թե ինչպես է հարստանում իր ընտանիքը, մինչդեռ հայոց բանակը մնում է նույնը:

Նա ավելի մանրամասն գիտի, թե սկեսրայրը և ամուսինը քանի անգամ են մեկնել սաֆարիի, որքան գումար են վճարել, մինչդեռ հայոց բանակը մնում էր տուշոնկաների դատարկ տարաների հույսին:

Նա գիտի, թե հունական կղզի գնելու փոխարեն որքան ԱԹՍ ու Ֆագոտ կարելի էր գնել:

Այնպես որ, մի շտապեք ենթադրել, որ հարսիկն էլ է մասնակցում խորհրդարանական ընդդիմության կազմակերպած խրախճանքին՝ նվիրված ադրբեջանական հերթական հարձակմանը:

Оставьте комментарий