Ձեր նպատակն է հրամցնել ժողովրդին, որ այս ամեն ինչում մեղավոր է միայն Նիկոլը: Թույլ տվեք մեր ցավակցական խոսքը հղել այն մարդկանց, ովքեր սխալմամբ ընտրել են Ձեզ … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրել է.

ԿԱՐԵԿՑՈՂԸ Սա էլ նոր մեթոդ է, չեն ցանկանում վիրավորել, նեղացնել, հեգնում և ծաղրում են: Ձեր հրապարակած նյութից նենց տպավորություն ստացա, կարծես այլ ազգից ինչ որ մեկը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին:

Դուք էլ Ձեր խմբի խելացին եք հավանաբար,: Պատրվակներ եք փնտրում հեգնել մեզ, որ սխալ ընտրություն ենք կատարել ընտրելով երրորդ համարի քվեաթերթիկը, կարեկցում և Ձեր զորակցությունն եք հայտնում Նիկոլ Փաշինյանին ընտրողներին: Փաստորեն մեր սահմաններում եղած ոտնձգпւթյпւնները թշնամու կողմից, զոհերի և վիրավորների պատասխանատվության այս ծանր բեռն ըստ Ձեզ Նիկոլ ընտրողների ուսերին է:

Էդ ժամանակ ո՞վ եք Դուք, ու առհասարակ ի՞նչ դեր եք կատարում, եթե մեր ցավը չեք կիսում: Այնքան էք չարացել, որ այս ծանր պահերին էլ առիթը բաց չեք թողնում, շարունակ թերագնահատում եք մեր ընտրյալին: Աշխարհի ռազմագետները և քաղաքական վերլուծաբանները քննարկել և հաստատել են 44 -օրյա պшտերազմի նպատակները և բնույթը, Դուք դեռ շարունակում եք նույն տոնայնության մեջ Ձեր այդ նույն երգը երգել:

Հոգնել ենք Ձեր երգելուց, հատկապես ֆորտեն և պիանոն մշտակես հակառակն եք անում ի շահ Ձեզ, խանգարում օրկեստրի աշխատանքներին: Ֆալշ եք երգում եղբայր: Կամ պետք է որպես անտաղանդ լքեք ու հեռանաք, կամ էլ դիրիժորը փայտիկով էնքան պետք է հարվածի գլխներիդ, որ մաքուր սկսեք երգել: Ընտրությունը Ձերն է: Հեգնում եք «Հաղթելու ենք» հեշտեգին, հեգնանքով եք խոսում , որ կյանքեր են փրկվել, հեգնում ու արյունոտ եք համարում և նկարագրում մեր «ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ» կարգախոսը և պատկերացումները:

Դուք տեղյակ չե՞ք, որ ծաղրանքը և հեգնանքը նույն վիրավորանքն է: Գիտենք,որ Ձեր նպատակն է հրամցնել հայ ժողովրդին, որ այս ամեն ինչի մեջ մեղավոր է միայն ու միայն Նիկոլը, ու շատ ծիծաղելի է գիտե՞ք: Այդպիսի հրшպարակումներն ու գրառումներն են պառակտում հայ ժողովրդին, նույնիսկ սեպ խրում Արցախի և Հայաստանի միջև:

Չփորձեք քննադատել և սխալ համարել այն մարդկանց ընտրությունը , ովքեր ընտրել են ազատ և առանց վարանելու, իրենց սրտի ցանկությամբ:
Թուրքական տրոյական ձին շատ և շատ վաղուց էր ուտել խմելով, բարեկամություն ու ջան ախպերություն ասելով պլաններ կազմել, մեր երկիրը հասցրել այսպիսի ծայրահեղ ծանր կարգավիճակի: Պետական մակարդակի փաստաթղթեր, երկիրը ներկայացնող անձանց ստորագրություններով այնպես եք սոսնձել և սոսնձվել, քարկապ եք գցել, կախվածության մեջ թողել Հայաստանը ՌԴ-ից:

Թույլ տվեք մեր ցավակցական խոսքը հղել այն անձանց, ովքեր սխալմամբ ընտրել են Ձեզ, չհասկանալով որ հենց Ձեր պեսներն են մեր Պետությունը կործանել ու շարունակում են կործանել: Ձեր մտքով էլ թող չանցնի, որ մտել եք խորհրդարան և կարողանալու եք իրականացնել «ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԹԱԼԱՆԵԼՈՒ» ազգակործան ու դավաճանական, կոռումպացված օպերացիայի 2-րդ մասը: ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ

Оставьте комментарий