Էս ի՞նչ դիմակահանդես է: Դուք երևի մոռացել եք, որ Խորհրդարան եք մտնում, այլ ոչ թե Հրապարակ ցույցերի … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրում է.

ՈԳԵՎՈՐՎԱԾՆԵՐԸ
Էս ի՞նչ դիմակահանդես է: Դուք երևի մոռացել եք, որ Խորհրդարան եք մտնում, այլ ոչ թե Հրապարակ ցույցերի: Արդեն իսկ պարզ է՝ որն է Ձեր նպատակները, ասեմ , որ այն չի բխում ժողովրդի շահերից: Ազգային Ժողովը վերածելով թատրոնի, Դուք ցանկալի և Ձեզ սատարող հանդիսատեսի պակաս կունենաք:

Խորհուրդ կտամ Ձեր շապիկների վրա տեղադրել նաև Ձեր նկարները, որովհետև Դուք դրանցից մեկն եք: Մենք լուրջ անելիքներ ունենք ի նպաստ մեր Հայրենիքի: Ձեր թատրոնները բազմիցս դիտել ենք, արդյունքում չեք արժանացել հանդիսատեսի բուռն ծափահարություններին, անիմաստ են կրկնությունները, չենք ողջունելու և չենք ծափահարելու:

Փակել է պետք բեմի վարագուրները և ավարտին հասցնել Ձեր տրագիկոմեդիկ ներկայացումները: Մենք Ձեզ չենք հանդուրժելու: Դուք դեռ շատ կլսեք ժողովրդի կոշտ արձագանքներն ու դժգոհությունը, եթե շարունակեք այսպիսի անտաղանդ ռեժիսյորի բեմականացմամբ հանդես գալ:

Оставьте комментарий