Ժամանակին Չարչյանն էր նարկոզ տալիս, բայց էս 2 տարում քիչ- քիչ իրեն նարկոզ տվեցին, չափաբաժինը ավելացնելով հասան իրենց նպատակին․

Հեյ գիդի օրեր

Ժամանակին Չարչյանն էր նարկոզ տալիս, բայց էս 2 տարում քիչ- քիչ իրեն նարկոզ տվեցին, չափաբաժինը ավելացնելով հասան իրենց նպատակին: Վիրահատական միջամտության կարիքը չկա: Հոգին է հիվանդ հոգին: Դու ասա նարկոզի տակից էլ կարա՞ դուրս գա: Տենց էլ Չարչյանի մուրազը փորը մնաց, էլ չի կարա ՀՀ քաղաքացիների կյանքերը փրկի որպես միակ բարդագույն վիրահատուրյուններ կատարող պրոֆեսոր:

Առողջ հանցագործներին հիվանդ դարձրեց իր թեթև ձեռքով, որպեսզի ազատվեն պատասխանատվությունից, հիմա էլ հանգիստ քնել է: Ասում եմ նարկոզի տակ է, կարելի է հարցեր տալ, գուցե խոստովանի՞ թե ինչեր է արել:

Լսել եմ, որ նարկոզի տակ չեն խաբում հիվանդները, անկեղծանում են: Կամ էլ խի՞ եմ այսքան խորանում; Մարդը այդքան գործ արեց, օգնեց, ինչի արժանի՞ չէ ԱԺ-ում մի աթոռ էլ ինքը զբաղեցնի: Հետո՞ ինչ, որ քաղաքականությամբ չի զբաղվել:

Ասեմ, որ այս տեսարանը նման է դասը չյուրացնող, ուսուցչի տված գիտելիքը չհասկացող ու անհետաքրքիր համարող այն աշակերտին, ով նախընտրում է ձանձրույթից քնել: Ձանձրանու՞մ եք :
Իսկ մենք հիասթափվում ենք:
Վիգեն Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

Оставьте комментарий