Իսկ ո՞ւմ պատանդն են դաշնակները, որ տարիներ շարունակ չեն կարողանում ազատվել մեկ մարդու խնամակալությունից.

«ԱԺ դահլիճում կա 71 անձ, որ մեկ մարդու պատանդ է»:

Հայտարարության հեղինակը ԱԺ «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր, նախկին, իսկ գուցե կրկին դաշնակցական Աղվան Վարդանյանն է:

«ՉԻ». Իսկ ո՞ւմ պատանդն են դաշնակները, որ տարիներ շարունակ չեն կարողանում ազատվել մեկ մարդու խնամակալությունից: Լինելով 130 տարվա կուսակցություն՝ ի վիճակի չեն սեփական թիմով հանդես գալ և վարչապետի սեփական թեկնածու առաջադրել:

Իսկ ո՞ւմ պատանդն է անձնապես ինքը, որ դեմ գնաց կուսակցության որոշմանը և դրժեց դաշնակցականի երդմանը միշտ հավատարիմ լինելու կուսակցական որոշումներին:

Եթե 71-ը պատանդ են, ապա ոչինչ. դեռ նոր են, ելքեր կգտնեն ազատվելու գերությունից: Իսկ ահա ինքը և ընկերները արդեն վաղուց տառապում են Ստոկհոլմյան սինդրոմով. չեն էլ ցանկանում ազատվել գերությունից, իրենց թվում է, թե առանց մարդամեկի իրենք կորբանան, ոչ ոք իրենց կարիքը չի ունենա և անգամ այնպիսի մեցենատ, ինչպիսին է Սերժ Ազատիչը, չի ցանկանա կրկին որդեգրել իրենց:

Оставьте комментарий