ԱԺ-ի առաջին նիստը տեսա, չգիտես խնդաս, թե ցավակցես … Մերի Տոմոյան

Կարծես նախկինում սեպտեմբերի 1-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի լսարանը լիներ։ Նստած էին կոկիկ հագնված ուսանողներ, որոնք իրենց ուղեղով էին ընդունվել ու շատ լավ էին գիտակցում, թե ինչ պատասխանատվություն է իրենց ուսերի վրա և պապայի փողերով քյառթու անդաստիարակ փողոցայիններ, դրա հետ մեկտեղ հոգեկան, որոնք եկել են ոչ թե ուսում ստանալու, այլ ինքնահաստատվելու և խանգարելու։

Բա սՌՊազանյաց աղոթքը, ինչ լուրջ դեմք ուներ, կարծես սեփական վհուկներին ասեր` «տեսեք հա՜, լուրջա վիճակներս, հանկարծ ոտքներդ գազից չհանեք»։ Բա անմեղ գառ պռեզիկի լուրջ խաչակնքվելը, ուզում էր ասեր քրիստոնյա տղա եմ, քրիստոնյա, տղա ապեր։

Էս տեսակ ցիրկ տեսած չկայի, ու սրանք լուրջ մտածում են, որ գին ունեն, մտածում են, որ թույն դեմքեր են, այն ինչ ընդհամենը ծաղր ու ծանակի արժանի ու այլևս ոչ հետաքրքիր չորացած ու անհամ ապրանք են։

ՔՊ` համբերություն ձեզ, բայց հույսով եմ կդաստիարակեք, թե չէ ՀՀ խայտառակությունները շարունակվելու են։

Оставьте комментарий