Խորհրդարանի նիստերի հենց առաջին օրից պարզ դարձավ մի բան … Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրում է.

Խորհրդարանի նիստերի հենց առաջին օրից պարզ դարձավ մի բան, որ ազգադավները մի առաջադրանք ունեն, խանգարել խորհրդարանի աշխատանքներին, սաբոտաժներ կազմակերպել և ձգել ժամանակ:

Պրակտիկ, գործի տեր մարդիկ հասկանում են, որ ամենաթանկ բանը այսօր` ժամանակն է: Այսօր լրանում է նիստերի առաջին քառօրյան: Ի՞նչ եք արել գործնականում, ընտրել եք ԱԺ նախագահ և երկու փոխնախագահներ: Այնինչ կարելի էր երևի մշտական հանձնաժողովներն էլ կազմել և անցնել
գործի:

Ազգադավները նույնիսկ տապալեցին իրենց իսկ առաջադրած փոխնախագահի թեկնածուի ընտրությունը: Եվ այսպես, սա սաբոտաժ է, առերևույթ սաբոտաժ: Իրենք ձեր ոտքերից կախվելու են անընդհատ և խանգարելու են առաջ գնալուն: Առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր կխանգարեն առաջ քայլելուն և ձեր ոտերից կկախվեն` «չագուջով տալ գլխներին» ու քայլել առաջ:

Հազար ու մի հարցեր կան լուծելու, իսկ ոնց ասում են` ժամանակը ոսկի է, այն չի կարելի ուղղակի վատնել: Մեզ այսօր են պետք բարեփոխումներին միտված օրենքներ ընդունել, երկրի զարգացման մասին օրենքներ ընդունել, վաղը արդեն կարող է ուշ լինել: Հարգելի պարոն Alen Simonyan , «չագուջը շուտ շուտ օգտագործեք» խորհրդարանում…

Оставьте комментарий