Որքան հաճախ եք ելույթ ունենում, այնքան քվեարկելու ցանկությունը կորում է … Ալեն Սիմոնյանը՝ Իշխան Սաղաթելյանին․

«Որքան հաճախ եք ելույթ ունենում, այնքան քվեարկելու ցանկությունը կորում է»,- այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի արդեն 3-րդ անգամ ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի ելույթի այն հատվածին, թե ԱԺ նախագահը չի կարող իրեն հրահանգ տալ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կանոնակարգ օրենքով ինչ սահմանված է, կանեն բոլոր փոխխոսնակները, կամ կհեռացվեն իրենց պաշտոնից»:

Նա կոչ արեց խոսել թուրքի, ադրբեջանցու, վարձկանի մասին, որոնք սպանել են մեր տղաներին. «Մի որոշ ժամանակ անց ես ձեզ ձեր ելույթները կմատնանշեմ»:

Оставьте комментарий