Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ ․․․ Նազելի Կիրակոսյան

Հիշում ե՞ք չէ, թե ով է ,,Պատիվ ունեմ,, դաշինքի պոռոտախոս պատգամավոր աննա մկրտչյանը (ընտրությունների ժամանակ բնակիչների ազատ կամքի արտահայտման վրա բռնացող Քասախի ,,նշանավոր,, համայնքապետի դուստրը)….

Հայրը պատժվել է՞, իհարկե ոչ….Այ եթե երկրում վերանա անպատժելիությունն ու ամենաթողությունը, նորաթուխ պատգամավորներն ավելի զուսպ ու ավելի զգույշ կլինեն պահվածքի և արտահայտությունների մեջ…

Մեր իշխանությունն արդեն ունի պողպատյա մանդատ, ունի նորանշանակ արդարադատության նախարար (ով հուսով եմ վերջապես վեթթինգ կիրականացնի) և հավատում եմ, որ այսուհետև կգործեն առանց հանդուրժողականության և ավելի արդյունավետ ։

Հ․Գ․-եվ հիշեք, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ (վերոնշյալ պատգամավորի նախորդ նիստին հնչեցված վիրավորանքը ներվեց, դրա համար էլ այսօր հերթական վիրավորանքը հնչեց արդեն վարչապետի հասցեին)

Նազելի Կիրակոսյան

Оставьте комментарий