Արցախի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող Աննա Մկրտչյանի դիմակը պատռվում է…

Սիրելի Հայրենակիցներ, ինչպես գիտեք երեկ, ԱԺ-ում “պատվականների” դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը ամբիոնից մի սրտաճմլիկ և հուզական ելույթ էր ունենում Արցախի մասին, դողացող ձայնով հայտարարում էր, որ պետք է ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով և այլն:

Աննա Մկրտչյանը իր ռոմանտիկ ելույթում չվարանեց նաև թույնի մի մեծ չափաբաժին հորդալ ՀՀ իշխանությունների հասցեին: Իհարկե ԱԺ նախագահությունը ի դեմս Սիմոնյանի, Ռուբինյանի և Արշակյանի սանձեցին սույն անձին, սակայն ես էլ կուզեմ ձեզ հետ կիսվել Աննայի “քաջագործություններից” մի դրվագով:

Ուրեմն, 2016թ. մայիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում “Վրաստանի Զարգացման հիմնադրամ” ՀԿ-ն կազմակերպում է “Տարածաշրջանային անվտանգության և երկխոսության երիտասարդական ֆորում” խորագրով համաժողով, որի առավել ակտիվ մասնակիցներից են Ադրբեջանը և Թուրքիան: Հայաստանից այդ համաժողովին մասնակցել է կռահեք ո՞վ, դե իհարկե մեր հայտնի “պատվականուհի”, այն ժամանակ ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Աննա Մկրտչյանը:

Հասկանում եք սիրելի հայրենակիցներ, ապրիլյան պատերազմից 1.5 ամիս անց, այսօր պատգամավոր դարձած և հոխորտացող Աննա Մկրտչյանը թուրքերի և ադրբեջանցիների հետ միասին մասնակցում էր համաժողովի, որի հիմնական թեմաներն էին՝ խաղաղություն և անվտանգություն, համագործակցություն և երկխոսություն: Հիմա նայեք ինչ է ստացվում, այսօր աննա մկրտչյանը ԱԺ բարձր ամբիոնից մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին, սակայն ինքը՝ անձնապես, ապրիլյան պատերազմի զոհերի արյունը դեռ չչորացած վազում էր թուրքերի ու ադրբեջանցիների հետ համաժողովի և քննարկում նրանց հետ համագործակցելու “պայմանները”:

Ստացվում է, որ Աննա Մկրտչյանի բոցաշունչ և սրտաճմլիկ ելույթները այդքան Արցախի և նրա խնդիրների մասին չեն, ինչքան սեփական հակահայ գործունեությունը թաքցնելու մասին: Ստեղ են ասել “Ով …., ով գնա սանատորիա”:Այսօր արդեն պարզ է դառնում, որ այս գեղեցկադեմ աղջնակը այնքան էլ միամիտ և հայրենանվեր անձնավորություն չէ, իսկ նրա քայլերը ուղղված են սեփական արատները թաքցնելուն և հանրությանը ապակողմնորոշելուն: Ախր ոնց կարելի է, որ Արցախի մասին խոսի մի անձնավորություն, ով քառօրյա պատերազմից 1.5 ամիս անց թշնամիների հետ սեղան է նստել, հաց կիսել, կենաց բարձրացրել:

Հ.Գ. Ամեն անգամ զարմանում եմ “պատիվ ունեմ” դաշինքի ներկայացուցիչների երեսպաշտության վրա, որը արդեն ստանում է սարսափելի դրսևորումներ:

Նյութի աղբյուր՝ Աշխարհի Հայեր

Оставьте комментарий