Զզվելի է, նողկալի, երբ մարդիկ իրենց կենսագրությունից կտրում, հանում, վերացնում են լավագույն (երիտասարդական) տարիները

Վաղուց էի ուզում գրելԴՐԱՆՑ մասին, բայց դե համ ժամանակ չկար, համ հավես,համ էլ…։Տեսել եմ երկուսին էլ, զրուցել՝դեռևս «հին» ժամանակներում՝առաջին արցախայինում, երբ քոչը ձգտում էր հաստատվել ԼՂՀ ղեկավար, իսկ Սերժը «նևթոբազայի»դիրեկտորն էր (այդտեղից էլ գալիս է նրա սերը այդ «պրոդուկտի նկատմամբ՝ «Միկա»,«Ֆլեշ»,այլն)։

Ինձանից այդ ժամանակ հարցրին կարծիք դրանց մասին, կարճ ասացի՝ստուկաչ են։ Երբ դաժանության աստիճան խստությամբ բացատրություն պահանջեցին, ես կարճ ասացի,որ նրանք КГБ-ի, առաջին հերթին՝ ադրբեջանական КГБ-ի գործակալներ են։ Իսկ իմ բերած հիմնավորումները տրամաբանական եզրակացություններ էին՝երկուսն էլ սովորել էին Բաքվի ՎԲՇ-ում, երկուսն էլ կուսակցական բարձր պաշտոններ ունեին, մեկը՝ ԱդԽՍՀ ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար,դավաճան, Բաքու փախած Կևորկովի օգնականն էր,մյուսը Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի կոմկուսի ԱԶԱՏՎԱԾ քարտուղարը։(Այդ ժամանակներում, իմ հասակակիցները կհաստատեն,որ ԱԶԱՏՎԱԾ քարտուղարը այդ հիմնարկի ՍՏՈՒԿԱՉՆ էր, որից վախենում էր անգամ նույն հիմնարկի տնօրենը, իսկ մարզկոմի ղեկավարի օգնականը ՍՏՈՒԿԱՉԻ ՍՏՈՒԿԱՉը կամ «շեստյորկան»էր) ։

Բայց, հետո մենք իմացանք, որ մեր եզրակացոթյունները իզուր են, որովհետև այդ համքարության՝ КГБ-ՊԱԿ-ի գաղտնի գործակալներից էր նաև սրանց հովանավորողը,ՊԱԿ-ի կապիտան, ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որն էլ, անկասկած. ղեկավարվում, կառավարվում էր նույն կենտրոնից (Թե չէ, ինչպես «կնստեր»Լյուբլյանկայի «լյուքս»կամերայում։ Ասեմ նաև,որ այդ բանտախցում Լևոնին փոխարինեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկոն,որը հասցրեց նույն մեր ԼՏՊ-ին զրահապատ մեքենա նվիրել)։ Նաև վստահ եմ,որ այդ կենտրոնի հրամանով նա ոչ մեկ անգամ ստորաբար դավաճանել է հայ ժողովրդին,և այսօր էլ շարունակում է նույն ստորաքարշ ծառայությունը մատուցել,արդեն ФСБ-ին։

Հ.Գ.Կլինեն մարդիք, որ կհարցնեն, Լևոնի մասով հաստատվեց՝ փաստերով, բա սրանց մասին փաստաթուղթ չկա՞։ Ասեմ՝կա, և դա գտնվում է ФСБ-ում, պատճենը՝Բաքվում։ Դրա համար էլ այս հայրենակեր որթերը տարիներ շարունակ կրծել են հայրենիքի մարմինը, թալանել,թուլացրել են նրան, իսկ նրանց ստրուկ, ստոր, թուլափայերով, թերմացքներով սնվողները՝ժողովրդի քրտինքն են լափել, ու կերել նրանց ներվերը…

Հ.Գ.2Որքան էլ չսիրենք,հայհոյենք Հ.Ալիևին, ստիպված ենք ընդունել նրան, որպես ամենանենգ, խորամանկ քաղաքական գործիչներից մեկը։ Ու ըստ այդմ,պետք չէր արհամարհել այն մեսիջը, որ իր մահից… շուրջ քսան տարի անց ուղարկեց հայր Ալիևը՝«Эхо Москы» Ռ/Կ-ի հայտնի Վենեդիկտովի միջոցով.«ծանոթացեք,իմ կադրն է»։ Դա, վստահ եմ, Ալիևի կտակն էր՝պատերազմից առաջ բացահայտել Ռ.Քոչարյանին, նրա իրական դեմքը, որով նաև զգուշացնելով՝շատ բաներ կան արխիվում։ Արա՛այնպես,ինչպես ասում ենք…

Հ.Գ.3.Զզվելի է, նողկալի,երբ մարդիկ իրենց կենսագրությունից կտրում, հանում,վերացնում են լավագույն (երիտասարդական) տարիները։ Պատճառը պարզ է՝ամաչում են ապրած այդ տարիների համար, կամ էլ դավաճանություն են նյութում՝ընդդեմ հայրենիքի … Ման եկեք և դրանց կենսագրության մեջ չեք գտնի մեկ բառ, որ սույն «ազգափրկիչ», ՀՀ բարձրագույն պաշտոնը բռնազավթած թալանչի բռնազավթիչները, երկար տարիներ ապրել, սովորել են Բաքվում՝ ՎՊՇ-ում՝ՊԱԿ-ի զգոն ու գայթող հայացքի ներքո…

Մայիս Սաֆարյան

Оставьте комментарий