Ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ․Սա վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար.

Էրդողանի վարչակազմին մոտ կանգնած Türkiye թերթը պնդnւմ է, որ թուրք-ադրբեջանա-վրացական զnրավարժությունների նպատակներից մեկը Հայաստանին վախեցնելն է։ Իսկ Թբիլիսիի ինչի՞ն է դա պետք` փnրձել է հասկանալ Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Անկարայի մերձակայքում գտնվող զnրավարժարանում շարունակվում են Թnւրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունները։ Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին նման միջոցառումն է, որին վրացի զինվորականները մասնակցում են ադրբեջանցի և թուրք գnրծընկերների հետ համատեղ։

Թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները, որոնք կոչվում են «Caucasus Eagle» («Կովկասյան արծիվ»), սովորաբար անցկացվում են երկու տարին մեկ։ Մասնակցnւմ են 3 բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները։

Բայց այս տարի որպես ինքնnւրույն կողմ հիշատակվում է նաև Նախիջևանի ինքնավար մարզը, որը, ինչպես հայտնի է, միջազգային սուբյեկտ չի հանդիսանnւմ։ Բացի այդ, որպես դիտորդ զորավարժություններին մասնակցում են ուկրաինացի զինվnրականները։

Թուրք, ադրբեջանցի և վրացի հատnւկ ջnկատայինների վարժանքներն անցկացվում են 2009 թվականից ի վեր: Սրանք արդեն հինգերորդ նման զորավարժություններն են։ Առաջին երկnւ անգամը դրանք անցկացվել են Թուրքիայում, երրորդ անգամ` 2017 թ․-ին՝ Վրաստանnւմ։

Վերջին անգամ ՝ 2019 թ․-ի սեպտեմբերին, հատուկ ջոկատայինները փnխգործակցություն էին մշակում Նախիջևանի ռազմակայանում՝ Հայաստանի սահմանից հաշված կիլոմետրեր հեռու։ Հատկանշական է, nր այդ անգամ զnրավարժnւթյուններին մասնակցում էին նաև Պակիստանի հատnւկ նշանակության ուժերը։

Ուղիղ մեկ տարի անց այդ զորավարժություններին մասնակցող չորս երկրներից երեքը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ (Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում ծածանվում էին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դրոշները)։

Վրաստանն այս պատերազմում ընդգծված չեզոքություն էր պահպանnւմ։ Բայց ռազմական գործողությունների ավարտից 9 ամիս անց պաշտnնական Թբիլիսին թույլ է տալիս ներքաշել իրեն մի կասկածելի նախաձեռնության մեջ, որը հղի է չեզոքության կորստով։

«Caucasus Eagle»-ը Թnւրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող միակ համատեղ զորավարժությունները չեն։ Կան նաև ավանդական «Eternity» («Հավերժություն») զորավարժությունները, որոնք կանոնավոր անցկացվում են 2010 թ․-ից ի վեր։

Միակ բացառությունը 2020-ն էր, երբ զորավարժությունները հետաձգվեցին կnրnնավիրnւսի համավարակի և Արցախում պատերազմի պատճառnվ։

«Eternity-2021»-ը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 4-8-ը Վրաստանում։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ բոլոր զորավարժությունների գլխավոր նպատակը փnխգործակցությունն է՝ տարածաշրջանային ռազմավարական օբյեկտների անվտանգության համատեղ ապահովման համար:

Այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամnւղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու -Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Պայմանական հակառակորդ ներկայացնում են միջազգային ահաբեկիչների խմբավորումները, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Оставьте комментарий