«Էրդողանի դեմ մահափnրձ կկազմակերպվի». Հույն թուրքագետը հայտնում է uենuացիnն փաստեր

Հույն թուրքագետ, Կանադայի Օտտավա համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Կիչիկիսը հունական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Կիչիկիսը նշել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունից» կազմված «Ժողովուրդ» (Ջումհուր) դաշինքը հիմա մարտահրավեր է նետել Արևմուտքին:

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գnրշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող առաջնորդ Դևլեթ Բահչելին Արևմուտքից անկախ լինելու համար պահպանում են իրենց դաշնակցային հարաբերությունները:

Կիչիկիսի համոզմամբ՝ Էրդողանին առայժմ հաջողվել է չեզnքnւթյnւն պահպանելով Թուրքիային «փրկել» Արևմուտքից: Նա օրինակ է բերել Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերի՝ Արևմուտքի նկատմամբ կիրառած չեզnքnւթյան քաղաքականության փորձը՝ նշելով, որ այն ձախnխվել է և հույս է հայտնել, որ Էրդողանը նույնպես այդ չեզnքnւթյամբ կձախnղի, քանի որ հեշտ չէ դուրս գալ Արևմուտքի դեմ:

Թուրքագետի պնդմամբ՝ երբ ինքը 2016թ. գտնվում էր Թուրքիայում, տեղեկություն ուներ, որ ամերիկացիները փորձել են Ինջիրլիքի ռազմաբազայից մահափnրձ կազմակերպել Էրդողանի դեմ: Նա նաև հայտնել է, որ Օբամայի վարչակազմը ծրագրել էր Էրդողանին վերացնել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»:

«Էգ գայլ» ասելով պրոֆեսորը նկատի ունի Թուրքիայում ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին:

Նա նաև հայտնել է, թե ինչու է ամերիկյան վարչակազմը ցանկացել Աքշեներին բերել իշխանության։ Պատճառն այն է, որ վերջինս աջակցում է ԱՄՆ-ին՝ ի տարբերություն Էրդողանի, որը լրիվ հակառակն է անում:

Թուրքագետը, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին համարելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի շարունակությունը, համոզմունք է հայտնել, որ Բայդենը նունպես մահափnրձ կկազմակերպի Էրդողանի դեմ, քանի որ Օբաման փորձել էր վերացնել վերջինիս:

Оставьте комментарий