Ինչպես Սինգապուրը հաղթեց կոռուպցիային և դարձավ Ասիայի ֆինանսական կենտրոնը. պետության հաջողության պատմությունը

Սինգապուրը ոչ միշտ է բարեկեցիկ պետություն եղել։ Այն միայն այսօր են հրաշալի վայր համարում, և միլիոնավոր զբոսաշրջիկներ ու գործարարներ հենց այս երկիրն են ընտրում հանգստանալու և բիզնեսի համար։ Սակայն քիչ ժամանակ առաջ բնակչության ճնշող մեծամասնությունն ապրում էր աղքատության մեջ։ Քաղաքական գործիչ Լի Կուան Յուն փոփոխություններ կատարեց, և շնորհիվ նրա ջանքերի՝ աղքատ երկիրը վերածվեց աշխարհում ամենազարգացած պետություններից մեկի։

Ահա թե ինչպես վարչապետ Լի Կուան Յուն իրականացրեց անհավատալին՝ վերջ դրեց կաշառակերությանը, բանդիտիզմին։

Կոռուպցիան արմատախիլ արվեց

Կոռուպցիան, հովանավորչությունը յուրաքանչյուր պետության կործանման հիմքերից է։ Սինգապուրյան «տնտեսական հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն մեկ անգամ չէ, որ ասել է, որ կոռուպցիային հաղթելու համար հարկավոր է անգութ լինել, պատրաստ լինել ճաղերի հետևում տեսնել հարազատներին ու ընկերներին։

Լի Կուան Յուն չի խղճացել ոչ ոքի։ Որոշ նախարաներ կաշառակերության համար ազատազրկման են ենթարկվել։ Դրանցից մեկը երկար տարիներ եղել է վարչապետի մտերիմ ընկերը։

Այսօր սինգապուրյան պետական գործիչները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, հետևաբար, կարիք չունեն կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու։ Սինգապուրի անկախ ԶԼՄ-ները հնարավորություն են ստացել իրական չորրորդ իշխանություն դառնալու։ Այսօր լրագրողները ուշադրությամբ հետևում են պետական գործիչների կենսակերպին, եկամուտներին ու ծախսերին։

Հաճախ հենց լրագրողներն են իշխանությունների ուշադրությունը հրավիրում այն փաստին, որ այս կամ այն պետական գործիչն ապրում է ոչ սեփական միջոցների հաշվին։

«Ցանկանու՞մ եք պայքարել կոռուպցիայի դեմ։ Սկսեք սեփական ընկերներին բացահայտելուց ու պատժելուց։ Դուք գիտեք՝ ինչի համար, նրանք գիտեն՝ ինչի համար»,- ասում է վարչապետը։

Ժողովրդի հայր Լի Կուան Յուն ասում է, որ նա կառավարման երկու եղանակ է ունեցել՝ թալանել՝ ընտանիքի և ընկերների հետ միասին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվելու համար, կամ ժողովրդի ծառան դառնալ՝ Սինգապուրը աշխարհի տասը ամենազարգացած պետությունների շարքում ընդգրկելով։ Վարչապետն ընտրել է երկրորդ ճանապարհը և գլոբալ մասշտաբով դարձել ամենահաջողակ քաղաքական գործիչներից մեկը։

Դաժան բանտային համակարգ

Սինգապուրյան ժողովուրդը վարչապետին համարում է դաժան և արդարամիտ կառավարիչ։ Երկրում պատժի խիստ համակարգ է գործում։ Համաձայն քրեակատողական համակարգի զեկույցների՝ Սինգապուրում մահապատժի կիրառման ամենաբարձր մակարդակն է գործում։ Առավել հաճախ մահապատժի են ենթարկում մարդասպաններին ու թմրավաճառներին։

Սինգապուրում գոյություն ունի պատժի յուրահատուկ տեսակ՝ փայտերով ծեծը։ Բնակչության մեծ մասն ընդունում է այս պատժատեսակը։ Իսկ թեթև հանցագործությունների համար նախատեսվում են մեծ տուգանքներ ու անգամ ազատազրկում։

Արտասահմանյան ներդրումների ներհոսք

Աղքատ երկիրը մշտապես գումարի կարիք ուներ։ Սինգապուրի տարածքում չկային օգտակար հանքավայրեր, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ զարգացնել արդյունաբերությունը։ Կլիման ու քաղցրահամ ջրի բացակայությունը խոչընդոտում էին գյուղատնտեսության զարգացմանը։ Միայն արտասահմանյան ներդրումները կարող էին փրկել փոքրիկ պետությանը։

1960-ականներին Չինաստանը փակեց իր դարպասները արտասահմանյան կապիտալի դիմաց, հետևաբար, մեծացավ ներդրումներ կատարելու հավանականությունը մյուս երկրների՝ Սինգապուրի, Կորեայի և Հոնգկոնգի համար։ Լի Կուան Յունի կառավարությունն առավելագույն ջանքեր գործադրեց արտասահմանյան ներդրողների ուշադրությունը գրավելու համար։ Նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։

Փոխշահավետ համագործակցությունը թույլ տվեց երկրում ստեղծել նոր աշխատատեղեր, իսկ արևմտյան ընկերություններին՝ հասանելիություն ստանալ էժան աշխատուժին ու հարկային հարմարավետությանը։

Բարեփոխումներ կրթության ոլորտում

Վարչապետն առաջադրանք սահմանեց՝ մեծացնել քաղաքացիների լիովին նոր սերունդ՝ կիրթ և ունակ որոշումներ կայացնելու։ Լի Կուան Յուն կրթության ոլորտում շեշտը դրեց բարձր տեխնոլոգիաների վրա։

Սինգապուրցիները, կրտսեր մասնագետի դիպլոմ ստանալով, աշխատանքի էին անցնում արտասահմանյան ընկերություններում, որպեսզի դասեր քաղեին առաջատար արտադրողներից։ Շատ շուտով նրանք սկսեցին մրցել վերջիններիս հետ համաշխարհային շուկայում։ Այսօր Սինգապուրը բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի ամենախոշոր արտադրական կենտրոններից մեկն է։

Արդյունավետ պետական ընկերություններ

«Սինգապուրյան ավիաուղիները» դարձավ պետական առաջին ընկերությունը։ Դրա գլխավոր առաջադրանքը ուղևորների համար հարմարավետ փոխադրում իրականացնելն էր։ Ընկերությունը մտածել էր յուրաքանչյուր դետալի մասին՝ հարմարավետ նստարաններից մինչև ինտերակտիվ ժամանց։ «Սինգապուրյան ավիաուղիները» իրապես համարվում է լավագույններից մեկն աշխարհում։

Ժամանակակից Սինգապուրը Լի Կուան Յուի երեսնամյա կառավարման պտուղն է։ Հաջողակ քաղաքական գործիչը կարողացել է «երրորդ աշխարհի» երկիրը վերածել առաջատար պետության։

Աղբյուրը positiveblog.am

Оставьте комментарий