Չէի ուզում այս մասին խոսել… Բայց աչքիս ընկավ Արծրուն Հովհաննիսյանի թեման շահարկող անասուններից մեկի գրվածքը… Ես նրա պաշտպանը չեմ, բայց ուղիղ կասեմ… Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Չէի ուզում այդ մասին խոսել, քանզի դա համարում էի մանի պուլացիա, ապսուրդ, հիմարություն, որին չարժե անգամ ուշադրություն դարձնել։ Բայց այսօր աչքիս ընկավ այդ թեման շահարկող անասուններից մեկի գրվածքը, որը մեծ հաճույքով տիրաժավորվում է «հայտնի ուժերի» կողմից։

Խոսքը Արծրուն Հովհաննիսյանի մասին է։ Ես Արծրունի ոչ փաստաբանն եմ, ոչ էլ պաշտպանը։ Ու հաստատ գիտեմ, որ նա դրա կարիքն էլ չունի։ Ուղիղ ասեմ, որ ես հիացած եմ Արծրունու վրա, որ նա այդքան ուժ, կամք ունեցավ՝ դիմանալով այդպիսի տա կանքների ստո րությանը, հերյուրանքներին։

Նրանք, իրենց հատուկ անբարոյականությամբ, անգամ չարախնդացին սայլակին նստած վիճակը (չեմ ցանկանում, բայց վստահ եմ, Աստված իրենց կնստացնի այդպիսի սայլակին՝ չվերկենալու հրամայականով… Միգուցե զղջաք, բայց ուշ կլինի)։

Այո՛, Ա. Հովհաննիսյանը ինչ խոսացել, ասել է՝ ճիշտ է արել, ուրիշ կերպ ոչ միայն անհնար էր, այլև դա վաճանություն կդիտվեր։ Դրա համար էլ կ ատաղած են այն մարդիկ, ովքեր դավաճանության, երբեմն անգիտակցորեն, հակում ունեն։ Սույն սրիկաների կարծիքով Արծրունը հենց առաջին օրից պետք է ասեր, որ… մենք պարտվում ենք, որ Նիկոլը «հողերը ծախել է, փախեք, փրկվեք…»։ Այսինքն այն, ինչ իրենք անում էին։

Ես Ստալինի երկրպագուն չեմ, բայց հավանում եմ նրա որոշ շատ խիստ որոշումները, որոնք այսօր մեր իրավապաշտպանները գազանային, հակամարդկային են որակում։ Օրինակ, պատերազմի ժամանակ խուճապ տարածողներին, պարտության դրդողներին, հրամանը անվերապահորեն չկատարողներին գնդակահարել տեղում՝ առանց դատ ու դատաստանի, ո՛չ մի քայլ հետ։

Այդպիսի կանոներ որ մեզ մոտ գործեին, այսօր այլ վիճակ կունենայինք, նաև վստահ կարող եմ պնդել, որ կփրկվեին հարյուրավոր, անգամ ավելի կյանքեր, իսկ Հայաստանի օդը կմաքրվեր մի քանի տասնյակ գարշահ ոտություն տարածող տականքներից, չէինք ունենա այս արհավիրքը։

Այնպես որ, Արծրուն Հովհանիսյանին հանգիստ թողեք, նա, ի տարբերություն շատերի, կատարել է իր պարտքը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ տված երդումը։ Հիշենք մեծ հային ՝ՄԱ՛ՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԴ ԵՂԵ՜Ք, ՄԱՐԴԻԿ…

Оставьте комментарий