Հայաստանում ռուս զինծառայողներով մեքենա է վթարի ենթարկվել․ կա զոհ և չորս վիրավոր

Գյումրի — Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Թալին բնակավայրի մոտակայքում ։ Ըստ նախնական տվյալների ՝ զինվորականը չի կարողացել կառավարել անձնական մեքենայի կառավարումը, մեքենան շրջվել է ձորը:

«Մեկ պայմանագրային զինծառայող ստացած վնասվածքներից տեղում մահացել է ։ Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային ծառայության չորս զինծառայողների միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը», — նշվում է հաղորդագրության մեջ:

Оставьте комментарий