Հայաստանցիներս շատ լավ գիտենք, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել և ում համար ենք ուզում անել․

Մի գրառում կա, որտեղ խոսվում է, թե Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ իբրև Հայաստանում մի քանի ամիս հետո իշխանափոխություն է լինելու, և իրենք փորձելու են վերցնել իշխանաության առյուծի բաժինը։

Ասել եմ, ասելու եմ և շարունակում եմ պնդել, որ դրսից եկած, ոչ մի մարդ, ոչ մի ուժ իրավունք չունի մեզ ապրելակերպ սովորեցնել, առավել ևս մեզ թելադրել, թե մեզնից ով ինչ պետք է անի։

Հայաստանցիներս շաաաաատ լավ գիտենք, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ոզում անել և ում համար ենք ուզում անել։ Այնպես, որ դրսից եկածները չեն, որ հայաստանցիներիս պետք է ուղղորդեն։

Մենք արդեն ունեցել ենք երեք ոչհայաստանցի ղեկավարներ և ճաշակել ենք նրանց համը։ Երեք տարի է փխսխում ենք, բայց դեռևս զգում ենք դրանց գարշահոտությունը։ Այնպես, որ մեզ չորրորդ ոչհայաստանցի ղեկավար պետք չէ։Դրսից եկած մեր հայրենակիցներին նախարարից բարձր պաշտոն չպետք է տալ։

Գագիկ Հովհաննիսյան

Оставьте комментарий