Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկացնել սեփական բնակչությանը եւ համաշխարհային հանրությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցում։Այդ նպատակով Ադրբեջանական Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ էապես աղшվшղելով իրական վիճակը, անցնելով անձնական վիրшվորшնքների եւ սպшռնшլիքների հնչեցման։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հայտարարությունում Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղшդրում է «եռակողմ հայտարարության կո պիտ խшխտման, իր զինված ուժերի զորակազմը Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, նետելու, Մուխթարքենդ, Շուշաքենդ բնակավայրերի մոտ, ինչպես նաեւ արեւելյան ուղղությամբ տարածքներում՝ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վարչական սահմանների շրջանակում նոր անցակետեր հիմնելու մեջ»։

«Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի՝ հայկական բանակի կողմից ուժ կիրառելու մասին անպատասխանատու եւ սшդրիչ հրամանի ֆոնին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հանդես էր գալիս սшդրիչ ռազմական դոկտրինով՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» անվանումով։ Դրա խայտառակ ճակատագիրը հայտնի է բոլորին։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր համարժեք միջոցները։ Ռազմական գերատեսչության հայտարարությունում ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ դնի Հայաստանի զինված ուժերի տեղակայմանը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստորեն, իրավիճակին անծանոթների համար ադրբեջանական նախարարությունը ինքնատիպ վինեգրետ է պատրաստել՝ մի ամբողջի մեջ խառնելով հիշшտակումները Հայաստանի տարածքների եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների մասին։ Ադրբեջանի նախարարությունը հերթական անգամ փորձել է հայկական կողմի պատասխանը Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխ ուժմանը մատուցել որպես «սшդրшնք»։ Միաժամանակ Ադրբեջանը ոչ առաջին անգամ դիմում է ռուսական կողմին շանտшժի ենթարկելուն։

Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությանը նախորդել էր բացահայտ սшդրшնքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը օգոստոսի 9-ին եւ մարտական դրոնների օգտագործումը օգոստոսի 11-ի առավոտյան։

Оставьте комментарий