Ահա թե ինչու ՀԱՊԿ քարտուղարը շուտափույթ եկավ Հայաստան … Հարություն Ղուկասյանի կարևոր գրառումը

Հարություն Ղուկասյանը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգահարում է Հ Հ վարչապետին, նույն օրը զանգ Կրեմլից։ ԱՄՆ դեսպանը մեկնում է Սյունիք հանգստի, հաջոդ օրը ՀԱՊԿ քարտուղարը գալիս է Հայաստան։ Մտածում եմ , եթե օրինակ Բայդենի ինքնաթիռը մի հատ անցնի Հայաստանի օդային տարածքով , ՀԱՊԿ-ը կարող է պատերազմ հայտարարել ադրբեջանին:

Իսկ , եթե լուրջ ՀԱՊԿ քարտուղարի շուտափույթ այցը ՀՀ ՊՆ նախարարի կnշտ արձագանքի հետևանք էր, թե թույլ չենք տալու ադրբեջանին թիզ անգամ առաջանալու:

Եվ ի ուրախություն մեզ, այսօր անձնական հանդիպման ժամանակ ՊՆ նախարարը հաստատել է խոսքերը, ինչը հույս է ներշնչում, որ արտաքին աշխարհից հնչող հուսադրող ազդակների թիկունքում կոնկրետ պայմանավnրվածություններ կան:

Оставьте комментарий