Այո, Հայաստանը պարտվել է պատերազմի այս փուլում, բայց կապի տուլյացիա չի ստորագրել, որովհետև կապի տուլյացիան իրենից ներկայացնում է հետևյալը … Միքայել Միքայելյան

Միքայել Միքայելյանը գրում է.

Կապիտուլյացիայի մասին։ Եթե Նոյեմբերի 9-ին Հայաստանը կնքեր կապիտուլյացիա, ապա Ստեփանակերտում և Երևանում կծածանվեր Ադրբեջանի դրոշը Արցախի և Հայաստանի ամբողջ իշխանությունը կանցներ Ադրբեջանին։

Զինված ուժերը և Պաշտպանության բանակի ամբողջ սպառազինությունն ու հրամանատարությունը կանցներ Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության տակ, Արցախում մնացած ամբողջ զինվորական անձնակազմը կգերեվարվեր Հայաստանը կճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Պատերազմը ամբողջությամբ կդադարեցվեր, Իսկ ինչ ունենք այժմ։

Արցախում ծածանվում է Հայաստանի և Արցախի դրոշները, Ունենք Պաշտպանության բանակ, որի անձնակազմը հայեր են։ Ունենք Արցախի նախագահ, ով ազգությամբ հայ է։ Արցախում ապրում են հայեր։ Շուշին և Հադրութը օկուպացված են։ Պատերազմը չի ավարտվել։ Նոյեմբերի 9-ին կնքվել է զինադադար, մարտական գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Եվ ոչինչ կորած չէ։

Ադրբեջանը ամեն գնով ցանկանում է հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվի, իսկ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են, ավելին` հայտնում, որ Ադրբեջանը օկուպացրել է Շուշի և Հադրութ քաղաքները։ Քաղաքի կորուստը անդառնալի կորուստ չէ, որովհետև դու կարող ես կառուցել հզոր պետություն, և այն վերադարձնել….. (Սա շատ երկար թեմա է)

Այո՛, Հայաստանը պարտվել է պատերազմի այս փուլում, բայց կապիտուլյացիա չի ստորագրել, որովհետև վերևում արդեն խոսեցի, թե ինչ է իրենից ներկայացնում կապիտուլյացիան։ Որոշ շրջանակներ օգտվելով հասարակության չիմածության վրա շրջանառության մեջ են դրել այդ եզրույթը։

Իսկ որոշներն էլ այնպիսի հաճույքով և տրփանքով են ասում, որ ուզում ես վրան սառը ջուր լցնել, որպեսզի Էյֆորիայից դուրս գա։ Խնդրում եմ, որ Ձեր տգիտությունը ի ցույց չդնեք։

Оставьте комментарий