Ընդդիմադիրներն անում են ամեն ինչ հասարակության մեջ ատելության մթնոլորտ և հիասթափություն առաջացնելու համար … Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրում է.

ԱԺ-ն դեռ նոր է սկսել աշխատանքները, դեռ ամբողջովին չի էլ կազմավորվել, ու «ընդդիմադիրների» (չակերտավոր եմ գրել, քանզի ես իրենց համարում եմ թալանչիների և հանցագործների շահերը ներկայացնողներ, այլ ոչ ընդդիմադիրներ) ելույթների բառապաշարից ելնելով մեր շատ հարգելի քաղաքացիներ ասում են, թե մարդիկ հոգնել են ԱԺ-ից:

Նախ եկեք մի բան հասկանանք, որ թալանչիների նպատակը հենց դա է, որ մարդիկ հոգնեն, հիասթափվեն: Իրենք իրենց մարտավարությունը չեն էլ փոխել: Անում են ամեն ինչ հասարակության մեջ ատելության մթնոլորտ և հիասթափություն առաջացնելու համար:

Հիմա ինչ՞, մենք էլ օգնելու ենք իրե՞նց, որ մարդիկ հոգնե՞ն… Ո՜չ, մարդիկ կրակի և հուսահատության միջով անցան և չհոգնեցին:

Եվ այսօր էլ չեն հոգնելու, և վաղը չեն հոգնելու, այլ հանդարտ, բուլդոզերի նման շարժվելու ենք առաջ, դեպի անկախ, հզոր ու երջանիկ Հայաստան: Alen Simonyan ջան գազ տուր էդտեղ…

Оставьте комментарий