Ոչ հարգելի աննա, մինչ կբացես բերանդ ու իշխանության հասցեին հերթական փնթիությունը, մաղձը կարտահայտես, նախ գնահատական տուր թալանչի հորդ արածներին … Արսեն Արշակյան

Արսեն Արշակյանը իր էջում գրում է.

ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՏԱՆԳՈ Աննա մկրտչյան` ՙՙԻմ Քայլը՚՚ դաշինքում ներդրված ական, որը շատ շուտ ինքնաոչնչացվեց: Աժմ ՙՙհայասպան՚՚ դաշինքում ԱԺ սողոսկած այս երևույթը փորձում է ցույց տալ, թե հայրենասեր, պետականամետ քաղաքական գործիչ է, այն ինչ հերթական շարքային ազգադավն է:

Ոչ հարգելի աննա, մինչ բերանդ կբացեց և իշխանության հասցեին հերթական փնթիությունը, մաղձը կարտահայտես, նախ գնահատական տուր թալանչի հորդ արածներին, ով ամեն գնով քեզ ուզում էր Ազգային Ժողովում տեսնել:

Ութ ամիս թիմիդ հետ ոռնացիք ՙՙՆիկոլ դավաճան՚՚,ՙՙԿապիտուլյանտ՚՚, բայց մենք `ՀՀ բանական, արժանապատիվ քաղաքացիներս մեր գնահատականը տվեցինք ձեզ այդ օրերին էլ, արտահերթ ընտրությանն էլ: Խորհուրդ կտամ հիշես անցածդ ճանապարհը ` մերժված հողատու սերժիկի հետ տանգո պարելը, ինչն երևի ամենամեծ ձեռքբերումդ էր, իսկ մեր իշխանության մեծ մասը տասնյակ տարիներով պայքարել են քո նմանների, քո քաղաքական պապաների դեմ:

Քեզ թվում է, որ վայրահաչելով դու ռոբիկի, սերժիկի աչքին կբարձրանաս։ Դուք անձեռոցիկ եք, որոնց օգտագործելուց հետո դեն կշպրտեն: Պաթոսախառն ելույթներիդ պատճառը գողոնը պահելն է, չդատվելը, դուք բոլորովին էլ հայ ազգի մասին չեք մտածում։ Որոշ ժամանակ անց ձեր դաշինք կոչվածը փլուզվելու է ու այդ ժամանակ մեկդ մեկիդ հոշոտելու եք ` ձեր կաշիները փրկելու համար:

Դավաճանների խմբավորումներն երկար կյանք ունենալ չեն կարող: Այդ ժամանակ քեզ անգամ չի փրկի այն հանգամանքն, որ ծառայություն ես մատուցել առնվազն տանգոյի մակարդակով ՀՀ-ն թալանած, ոճրագործությունների հանցակից, ապրիլյան, քառասունչորսօրյա պատերազմները հրահրած, հողատու անբարոյականի զավակի հետ:

Առնվազն անբարոյականություն է մեղադրել իշխանությանը դավաճանության մեջ, երբ դու ես դավաճանում սեփական թիմին, ու մի օր էլ մի կլորիկ գումարի դիմաց կդավաճանես քաղաքական պապաներիդ : ՏԱՆԳՈԴ ԱՎԱՐՏՎԵՑ ՉՍԿՍՎԱԾ…

Оставьте комментарий