Ինչպես էր Սեյրան Օհանյանի ժամանակ չսնվում բանակը կամ եռաստիճան կոռուպցիա … Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր էջում գրել է.

Ինչպես էր Սեյրան Օհանյանի օրոք չսնվում բանակը կամ եռաստիճան կոռուպցիա. Նախ սննդի մատակարարումների մրցույթները և գնումները, որ համատարած կատարվում էին ատկատներով, ծանոթներին և «լավ ախպերներին» տենդեր տալու միջոցով։

Սա էն աստիճան տարածվեց, որ անգամ Սերժ Սարգսյանն էր այս մասին խոսում։ Երկրորդ փուլը, որպես կանոն, զորամասերի մակարդակում էր, որտեղ որակյալ ուտելիքի տեղը ստորագրում էին փչացած և անորակ սննդի մատակարարման հանձնման-ընդունման ակտերը։

Դրա դիմաց, իհարկե, զորամասի հրամանատարությունը մատակարարից ստանում էր իր բաժին ատկատը։ 3-րդ փուլը սննդի մնացորդների շուրջ էր։ Զորամասերի համարյա բոլոր հրամանատարները խոզ էին պահում (իհարկե` ոչ անձամբ) ու զորամասի սննդի մնացորդները հասնում էին հրամանատարների խոզերին։

Իհարկե, որքան շատ մնացորդ` Էնքան շատ եկամուտ հրամանատարին և վերջինս շահագռգռված էր լինում, որ զորքը քիչ ուտեր։ Իսկ զորքը քիչ կուտեր, եթե սնունդը լիներ քիչ և փչացած։

Ակնհայտ է, որ պետությանը և զինվորին թալանելու շուրջ հավաքված այսպիսի դրվածքով բանակը (խոսքը ոչ թե բոլոր սպաների մասին է, այլ դրվածքի) չէր կարողանալու պատերազմում արդյունավետ լինել։

Հ.Գ. 2009-ին Քարվաճառում մի զինվոր կախվեց` գրպանի մեջ թողնելով գրություն. «Հորս արև կալբասը ես չեմ վեկալել»։

Оставьте комментарий