Քիչ էր մնում հավատայինք Մամիջանյանին, բայց հետո հարցեր առաջացան

«Իսկ ո՞ւմ էր ձեռնտու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ. գլխանց պատասխանեմ՝ ընդդիմությանը բացարձակ ձեռնտու չէր»:

Հայտարարության հեղինակը ՊՈՒ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է:

«ՉԻ». Քիչ էր մնում հավատայինք Սերժ Սարգսյանի սանիկին, բայց վերջին պահին մի քանի հարցեր տանք:

1. Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը կամ 17-ի շարժման մեջ ընդգրկված որևէ ուժ չդատապարտեց խորհրդարանի խոսնակի ծեծը: 9 ամիս անց սա առաջին հրապարակային կցկտուր դատապարտումն է:

2. Ինչո՞ւ մահափորձի մեջ մեղադրվողներին շտապեցին պաշտպանել հենց այն փաստաբանները, որոնք մինչ այդ ներգրավված էին նախկին ռեժիմի պարագլուխների պաշտպանության գործին:

3. Հայկ Մամիջանյանը կարող է և չհիշի, բայց ինքը կրկնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Ժամանակին նրանք էլ էին հայտարարում, որ իրենց ձեռնտու չէր Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը:

4. Հենց այն մարդիկ, որոնք ամենաակտիվն էին նոյեմբերի 9-ի գիշերը, շատ ջերմեռանդորեն ներգրավված էին «Հայաստան» և ՊՈՒ դաշինքների քարոզարշավին:

5. Նրանք, ովքեր ձերբակալվել էին այդ գիշերը, շատ արագ ազատ արձակվեցին այն դատավորների կողմից, որոնք մինչև վերջերս որևէ կալանքի որոշում չէին կայացնում նախկին իշխանությունների թիմակիցների նկատմամբ:

Եվ վերջապես. պետք չէ շտապել, լինելու է դատավարություն: Ի՞նչ իմանաս՝ ով ինչպես կհամագործակցի իրավապահ մարմինների հետ ու ինչեր կպատմի, թե ում ինչ էր ձեռնտու:

Оставьте комментарий