Սեյրան Օհանյան, նայի՛ր այս նկարները և ամաչիր մոտենալ ԱԺ ամբիոնին … Արսեն Ավագյան

Արսեն Ավագյանը գրել է.

Սեյրան Օհանյան, այս նկարները նայիր ու ամաչիր մոտենալ ԱԺ ամբիոնին։
Առնվազն բարոյական չէ էն փաստը, որ մոտենում ես ԱԺ ամբիոնին ամպագոռգոռ հայտարարություններ անում հայրենասիրության վերաբերյալ, հետո գնում ես ԱԺ շենքից առավել շքեղ պալատներում հանգիստդ վայելում։

Բոլորն են գիտակցում, որ ՊՆ նախարարի աշխատավարձով հնարավոր չէր նման պալատներ կառուցել։ Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարում ես, թե զինվորը սոված չի եղել։ Ինչու՞ ես ստում։ Անձամբ եմ ծառայության ընթացքում զգացել էդ ամենը, երբ տասը հոգով մեկ գդալով` միմյանց փոխանցելով թթու դրած կաղամբը եռացրած վիճակում ուտում էինք, իբրև բորշ։

Դու ստախոս անձնավորություն ես, և քո խոսքերի տակ պաշտպանում ես զինվորից թալանած միջոցներով կառուցածդ պալատները` հարստությունդ։ 2008թվականի մարտի մեկին, զինվորին առաջնագծից բերեցիր Երևանի սրտում սեփական ծնողի դեմ, որ պաշտպանես թալանածդ` հանցանքներդ, եւ դա ապացույցն է էն բանի, որ դու հայրենասիրությունից շատ հեռու ես, քանզի` դիտմամբ թուլացրել ես մեր սահմանները։

Ազգային ժողով հայտնվելով մտածում ես պլստացե՞լ ես։ Այ էս տղերքի ձեռքերի մազոլների մրմռոցը չես մարսելու։ Չստացված գեներալ։

Оставьте комментарий