Բազմաթիվ քաղաքացիներ այդպես էլ չեն ստանում «Հայաստան» դաշինքից խոստացված գումարները

Ըստ պայմանավորվածության բացի ընթացիկ ծախսերից (սնունդ, թուղթ և այլն), յուրաքանչյուր շտաբի խոստացվել է 6 հազար դոլար, որից 1500 դոլարը՝ տվյալ տարածքում հաղթելու դեպքում։ Սակայն խոստացված գումարների գրեթե կեսը այս կամ այն պատրվակով չի տրվում «Հայաստան» դաշինքի շտաբում աշխատած քաղաքացիներին։

Բանն այն է, որ այդ անձինք գրանցված աշխատողներ չեն եղել, պայմանագիր չեն ունեցել, ինչպես Արզաքանցյանի դեպքում։ Ամեն ինչ եղել է բանավոր պայմանավորվածության մակարդակում։

Բանն այն է, որ նախընտրական շրջանում դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել են ուռճացված ցուցակներ, գոյություն չունեցող ընտրողների անուններով դուրս գրված փողեր, որոնք գրպանվել են։

Оставьте комментарий