Ինչ է նշանակում Այվազովսկու ու Սարյանի կտավներն այնքան փոքր են, որ օժիտի ցուցակով են դարձել արժեք … Նվեր Մնացականյան

Եկամտի եւ ծախսի հայտարարագիրը, որն այդպես ծաղրում են Հայաստանում, քաղաքական կարիերայում սուրբ գրքի արժեք ունի, և բնավ կարևոր չէ, ինչ որակի երկրում ես ապրում. Առանց այդ զսպաշապիկի մարդկությունը հաստատ ավելի վայրենի եւ անհագուրդ կլիներ:

Անգամ տարբեր պատրվակներով հարկային հայտարարագրերը հրապարակելուց հրաժարվող Դոնալդ Թրամփը կենթարկվի այդ զսպաշապիկին: Արդարադատության ամերիկյան նախարարությունը դեռ Թրամփի նախագահության ժամանակ էր նրա հարկային
հայտարարագրերը հանձնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եկամուտների ու ծախսերի կոմիտեին:

Այնպես որ, կեղծի ու շիտակի առերեսումն, ընդամենը ժամանակի հարց է, էլ չեմ ասում հայկական մերկանտիլ քաղաքական խոհանոցում, որտեղ հայտարարագիրն ու ռեալ պոլիտիկը առայժմ հռհռում են իրար հանդիպելիս, երբ լսում են ուղղաթիռի շահագործման, կամ Իսպանիայում անշարժ գույքի տնօրինման բացատրությունները.։

Կամ, ինչ է նշանակում, Այվազովսկու ու Սարյանի կտավներն այնքան փոքր են, որ օժիտի ցուցակով են դարձել արժեք: Մեկ մեկ հետևեք աշխարհի հատկապես մեզ օգնող երկրների մեծահարուստների վարքագծին, որոնք հպարտանում են, այլ ոչ թե նվաստանում սեփական կարողությունից խոսելիս:

Այնպես որ, ուղղաթիռով տեղաշարժվելը վատ բան չէ, վատը ուղղաթիռը շահագործելը կեղծելն է. Այվազովսկի ու Սարյան ունենալն էլ բախտավորություն է, կեղծ է Այվազովսկին ու Սարյանը սանտիմետրով չափելը: Մի խոսքով, այնքան պարզ է. Եթե վաստակ է՝ հպարտացեք, Քըրք Քըրքորյանն այդպես էր անում…

Նվեր Մնացականյան

Оставьте комментарий