Ինչ է տեղի ունեցել Սև լճի մոտ և ի՞նչ ուղերձ հղեց Հայաստանը․

Լույս երկուշաբթի գիշերը հակառակորդը փորձել է առաջ տանել իր դիրքերը Սև լճի մոտ, սակայն հայկական ուժերը պատասխան հարված են հասցրել: Արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները հետ են մղվել ելման դիրքեր: Հակառակորդն առնվազն մեկ սպանված ունի: Հայկական կողմից զոհեր չկան, նշվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Մայիսի 12 -ին Բաքվի զինվորականները ներխուժեցին Հայաստանի տարածք Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանից: Արդեն մի քանի ամիս է, ինչպես նշում են հայ պաշտոնյաները, Բաքվի մոտ 1000 զինվորականներ են տեղակայվել Հայաստանի տարածքում: Ռուսական կողմը «խորհուրդ տվեց» կրակ չբացել՝ ակնարկելով, որ դա կարող է հանգեցնել ռազմական էսկալացիայի: Միեւնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ կան սահմանի վիճելի հատվածներ, այսինքն` հայտնի չէ, թե Բաքվի զինվորականներն ինչ են խախտել:

Պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանը օրեր առաջ հրաման տվեց կրակել, եթե խախտվի Հայաստանի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին առաջարկեց ռուս սահմանապահներին տեղակայել «հայ-ադրբեջանական» սահմանին և ՀԱՊԿ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մոնիտորինգ: Միևնույն ժամանակ, հայկական ուժերը միջոցներ չեն ձեռնարկում Բաքվի զինվորականներին Հայաստանի տարածքից դուրս բերելու համար` ոչ Սյունիքի մարզի Սև լճի մոտ, ոչ Գեղարքունիքի մարզում:

Հայկական կողմն ի՞նչն է համարում «ելման դիրքեր», որը խախտել են Բաքվի զինվորականները։ Արդյոք սա ռուսական կողմից որպես «սահմանազատման և սահմանագծման» հիմք առաջարկվող գիծն է: Երեկ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի համաձայնվում ստորագրել «խաղաղության պայմանագիր» և խոստացել «կրկնել», եթե պատերազմը դաս չի դարձել Երևանի համար: Նա միաժամանակ կոչ է արել Ռուսաստանին զենք չմատակարարել Հայաստանին:

Ի՞նչ փորձեցին Բաքվի զինվորականները գիշերը և ի՞նչ ուղերձ հղեց Հայաստանը: Արդյոք Երևանը Հայաստանի և Արցախի օկուպացված շրջանների միջև սահմանը համարում է «հայ-ադրբեջանական» սահման:

Оставьте комментарий