Կեղտերը պետք է մաքրվեն. ԵԽ պատգամավորը անհերքելի ապացույցներ է ներկայացրել, որ Բաքուն և Անկարան ցեղասպանություն են կատարել Արցախում.

ԵԽ-ի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական և թուրքական բանակները ԼՂ-ում ցեղասպայություն են արել: Եվ ներկայացնում է ապացույցներ: ՀՀ-ի հանդեպ ձեւավորվել է յուրօրինակ մահմեդական դաշինք: ՌԴ-ն դադարեցրել է պատերազմը՝ չկռվելnվ նրա մասնակիցներից եւ ոչ ոքի հետ: Հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ցեղաuպանnւթյnւն է կատարվել: Ես տեսել եմ տեսանյութ, որը նկարահանել են հենց իրենք՝ ադրբեջանցի զինվnրները, որոնք uպանել են խաղաղ բնակիչների, գերիների: Ադրբեջանցի զինվորները նաեւ nչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ դա ռազմական հանցագործություն է, Քանզի պшտերազմ կարելի է վարել լոկ թշնամու ԶՈՒ-ի նկատմամբ»,- չեխական «Parlamentni listy»-ի թղթակից Զուզանա Կոուլովային տված հարցազրույցի մեջ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վերջինիս կողմից սանձազերծված պատերազմը այսպես է բնութագրել ԵԽ-ի պատգամավոր Իվան Դավիդը:

Նա նաեւ նշել է, որ այնտեղ կիրառված զենքերի մի մասը արտադրվել է Չեխիայում: Եվրոպական ժողովուրդների, մասնավորապես նրանց որոշ ներկայացուցիչների նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ՝ չենք կարող չնշել, որ Հին աշխարհամասն ամենեւին էլ այն չէ, որը կարող է արժեքներ արտահանել ու խոսել քաղաքակրթության վերաբերյալ:

Եվրոպան հեռվից նայում էր Արցախում քաղաքակրթության և բարբարոսության միջեւ պատերազմին ու որոշում կատարեց չմիջամտել: Սա՝ արտաքնապես: Իսկ իրականում գիտենք փաստեր, որ եվրոպական պետությունները բարբարոս թեւին մատակարարել են զենք ու զինամթերք, ապահովել նրա հաղթանակը՝ հանուն նավթադոլարների:

Եվրոպան, մեծ հաշվով, ծնկի էր եկել հենց ադրբեջանական նավթի առջև: Սակայն մտածող երիտասարդությունն իրեն հարց է ուղղելու, թե ինչո՞ւ ապագայում պիտի պատասխան տա այն բոլոր կեղտերի համար, որոնք գործում են ներկայիս քաղաքագետները: Կեղտերը պիտի մաքրվեն, իսկ դա ոչ թե մեզ է պետք, այլ հենց իրենց՝ եվրոպացիներին:

Նրանք պիտի որոշեն, թե որն է իրենց առաքելությունն այս աշխարհում, այլապես կվերածվեն արժեքներ ներկրողի, անգամ կարող են լինել իսլամա-թուրքական «արժեհամակարգի» կրողներ: Մենք մեր արժեհամակարգն ունենք, ու այն միտված է մարդկային օրենքների հաստատմանը: Մենք գիտենք կառուցել, արարել, սիրել, բայց գիտենք նաեւ ատել և կտրել մեր վրա բարձրացված ձեռքը:

Ու այսօր էլ, երբ դժվար է, երբ ԱՀ-ում ադրբեջանաթուրքական հորդաները նոր ցեղասպանություն են իրականացնում, երբ «քաղաքակիրթ» աշխարհը իրերը չի անվանում իրենց անուններով, չենք շեղվում մեր ճանապարհից ու ազգովի դատապարտում ենք բարբարոսությունը, որը մեծ աստված է նորօրյա «նավթային քաղաքակիրթների» համար: Բարեբախտաբար, շատերն են գիտակցում ստեղծված իրավիճակը նաեւ Եվրոպայում:

Շատերը տեղյակ են՝ ինչ է կատարվում այս պահին, հասկանում են, որ Թուրքիայի վերջնական նպատակը Եվրոպայի նվաճումն է, նրա մահմեդականացումը: Ու նրանք պայքարի մեր թեւում են, ինչը հույս է ներշնչում, որ էս անգամ պատմությունը չպիտի կրկնվի թուրքական սցենարի համաձայն:

Իվան Դավիդը նշել է, որ առաջարկել է ստեղծել միջազգային տրիբունալ ԼՂ-ում կատարված հանցագnրծnւթյnւնների համար: «Տեսնենք, թե դրան ոնց կվերաբերվի ԵԽ-մ: Ես դա առաջարկել եմ մեր քաղաքական խմբակցությանը՝ ներկայացնելու այն որպես ԵԽ-ի բանաձեւի նախագիծ: Նաեւ մեր «Ինքնություն ու ժողովրդավարություն» խմբակցության այլ պատգամավորներ են ցանկանում մասնակցել բանաձեւի նախապատրաստությանը: Բայց պարզ չէ՝ արդյոք ԵԽ-ի ղեկավարությունը կթույլատրի՞ այն ներկայացնել ԵՄ խորհրդարանի նիստին:

ԵԽ-Ն շատ ավելի պակաս ժողովրդավար է, քան ազգային խորհրդարանները: Քննարկման առաջարկները չեն ընդունվում ընդհանուր խորհրդարանական քվեարկությունով, երբ նոր օրակարգ կարող է առաջարկել ամեն մեկը, ոչ միայն խորհրդարանի կազմկոմիտեն: ԵԽ-ում քննարկման նոր թեմաները հաստատվում են նախագահների, այսինքն՝ խմբակցությունների նախագահների հանդիպման ժամանակ: Եթե նրանք մերժпւմ են, իսկ դրա համար բավական է երեք խոշոր խմբակցությունների մերժումը, այն չի ներկայացվում ԵԽ-ի քննարկմանը:

Եվ մենք նույնիսկ չենք իմանում, թե ով է «սպանnւմ» առաջարկը: Վերջերս ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու փորձը ձախողվեց: Դրա հետևանքով տեղի ունեցավ միայն քննարկում, որի ընթացքում բոլորը կարող էին ինչ-որ բան ասել, իսկ բառերը ուժ չունեն: Այսպիսով՝ ուղղակի մտքերի փոխանակություն կատարվեց»,- նշել է պատգամավորը:

Թուրքական ցեղերը միջնադարում գրավել են հայկական, բյուզանդական և ուրիշ ժողովուրդների պատկանող տարածքները, իսկ մենք էնտեղ ապրում ենք ավելի քան երկու հազար տարի: «Ադրբեջանցիները, ինչպես նաեւ թուրքերը, որպես ժողովուրդ կազմավորվել են միայն քսաներրորդ դարում: Մենք ունեցանք ազգային վերածնունդ, իսկ նրանք՝ ազգային ծնունդ: Թուրք ժողովուրդներն ու հայերը, քրդերն ու այլ «հին ժողովուրդներ» դարեր շարունակ ապրել են կողք կողքի եւ համարյա միշտ բախվել իրար հետ:

Ասեմ, որ Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հետևաբար մշակութային ավանդույթների տեսանկյունից Հայաստանը մեզ ավելի մոտիկ է: Հայերի համար իրավիճակը բարդացավ նաեւ այն պատճառով, որ նրանց համար շատ դժվար է դաշնակիցներ գտնել հարեւանների մեջ: Դաշնակիցների թվին կարելի է դասել շիшկան Իրանին: Պարսիկները ևս հնագույն ժողովուրդ են, ինչպես հայերը ու քրդերը»,- նկատել է Իվան Դավիդը:

Նա նաեւ համոզված է, որ չեխական հանրությունը պիտի հետաքրքրվի այն փաստով, որ Չեխիայի Հանրապետությունը այն քիչ թվով երկրներից մեկն է, որը զենք է մատակարարում Թուրքիային և Ադրբեջանին: Ըստ նրա՝ խոսքը խոշոր տրամաչափի հրետանու և զինամթերքի մասին է: Միջազգային տրիբունшլի ստեղծման հավանականությունը էլ ավելի կմեծանա, եթե հայ ժողովուրդը սփյուռքի իր կառույցների միջոցով հզոր ճնշпւմ գործադրի ու ապահովի հարցի քննարկումը ԵԽ-ի մակարդակով: Դա շանս կտա որոշակիորեն ուժեղանալ այն բանակցություններում, որոնք սպասվում են մեզ առաջիկայում:

Оставьте комментарий