Ալիևը կսանձվի այն դեպքում, երբ Պուտինն անկեղծ լինի հայ ժողովրդի հետ … Սոնա Արշունեցի

Սոնա Արշունեցին գրում է.

Ալիևը կսանձվի այն դեպքում, երբ Պուտինն անկեղծ լինի հայ ժողովրդի հետ, հանդգնություն ունենա Ալիևի երեսին ասելու,որ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին ստալինյան ռեժիմի օրոք, ինչպես դա արեց 2008-ի Վրաց-Օսական ութ օր տևած պատերազմին, վրացական զորքին հետ շպրտեց և անմիջապես ճանաչեց ոչ միայն Օսետիայի, այլ՝ նաև Աբխազիայի անկխությունը, կատարվածը որակելով ցեղասպանություն։

Իսկ մեր պարագայում իբր լինելով ռազմավարական գործընկեր, ձեռնպահ է մնում ճշմարտությունն ասել Ալիևի ճակատին և այս արյունաքամ երկու պատերազմները որակել ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, ինչպես դա արեց Օսետիայի և Աբխազիայի պարագայում, մինչև Պուտինը չբարբաջի, դեռ այս խմորը շատ ջուր կվերցնի։

Առաջինը Ռուսաստանը պիտի ճանաչի Արցախի անկախությունը նախկին ԼՂԻՄ- ի տարացքային ամբողջությամբ։ Թե ինչու՞ է մեր պարագայում լռում, բոլորիս է պարզ է, միտք չունի ընդհարվելու թուրքիայի և Ալիևի հետ, տնտեսական շահը վեր դասելով մեր հետ գործընկերային հարաբերություններից։

Հաճախ եմ ասել, որ փոքր և աղքատ երկրները կերակուր են դառնում գերտերությունների խարդախ խաղերին, էստեղ են ասել, եղունգ ունես գլուխդ քորի, սակայն երբ տեսնում եմ խորհրդարանի գզվռտոցը, թույնն ու մաղձը իշխող կուսակցության, մեր վարչապետի հանդեպ, հույսս կորցրել եմ, այս անմիաբանությունը մեր տունը կքանդի, մի թուրքի տղա մեզանից թալանած փողերով մեյդան է եկել ու անընդհատ թշնամանք է հրահրում մեր ազգի մեջ։

Հատկապես Արցախ-Հայաստան անջրպետն իր հայտնությունից հետո եղավ, վարչապետին տապալելու մոլուցքով տարված, ամեն ստոր քայլի դիմում է իրեն ծախված, խորհրդարան մտած կամակատարների միջոցով կաթվածահար անելու խորհրդարանը, բա թշնամին հո քոռ չէ, տեսնում է, որ խորհրդարանում անառողջ իրավիճակ է, ինքն էլ իր հերթին աշխատում է ոչ միայն Արցախն իրենով անի, եթե այսպես շարունակեն իրենց պահել խորհրդարանում, մենք երկիր կկորցնենք,,,

Խորհրդարան մտած ռևանշիստներն այս ամիսներին դեռ չկռահեցին, որ Քոչն իրենց որպես գործիք է պահում, ինքը մանդատից հրաժարվեց, որ դրսում, ազատորեն ընդհատակյա գործունեություն ծավալի։

Իսկ գեղամիկն ու Իշխանիկը, Արծվիկն ու մյուսներն իրավունք չունեն լռելու, անընդհատ վեճեր հրահրելու, կրակը պետք է թեժ պահեն և ժամանակ ձգեն, թույլ չտան բնականոն աշխատանքային մթնոլորտ ստեղծել խորհրդարանում, ու այդ կամակատար ողորմելիները դեռ անհույս պայքարում են, որ Քոչին գոհացնեն,,,

Այս պատերազմը սարքող Քոչն ու Սերժը պետք է կանգնեն զինվորական տրիբունալի առաջ հազարավոր մեր տղաների թափած արյան պատասխանը բոլորդ եք տալու փողով ծախվածներ, դեռ խոսելու տե՞ղ ունեք, ի՞նչ երեսով դուք շատ լավ էլ գիտեք, որ Քոչը թուրքի տղա է, բա դուք թասիբ, արժանապատվություն հե՞չ չունեք, բա հայրենասիրությունից եք բարբաջում, հայրենասեր մարդը ո՞նց կարող է հանուն փողի թուրքի տղայի համար պայքարի, որ բերի կրկին հայ ժողովրդի վզին կապի,,,

Ձեզ էշի տեղ մի դրեք, դուք շատ լավ էլ գիտեք, որ այս սադրանքները մեր սահմաններին հենց ձեր քոչի հրահանգով է անում, երկու թուրք միացել են Հայաստանը վերցնեն, նրանք ծրագիր ունեն, այդքան միլիոններ հենց այնպես չէր բաժանում Քոչը, նրա համար իշխանության հասնելը դարձել է մահու և կենաց խնդիր և դուք օգնում եք, դուք նույնպես հավասարապես դավաճաններ եք։

Դատապարտելին գիտե՞ք ինչն է, որ լավ էլ գիտեք, որ թուրքի տղա է, բայց օգնում եք որ իշխանության գա, այսինքն դուք փողի համար մեր հայրենիքն էլ կծախեք, փաստն եմ արձանագրում, անիծված լինեք սերնդե սերունդ, այդ փողերը չուտեք, վերևն Աստված կա, ձեր պատիժները չի ուշանա։

Оставьте комментарий