Մեր թշնամու ցնդաբանությունները երեկվանից ցիտում են հայկական մեդիայի գերակշիռ մասը … Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանն իր էջում գրել է.

Ուրեմն ոչ բարով հարեւան, ագրեսոր ու հանցագործ ահաբեկիչ գիժը, նույն ինքը՝ իլհամ ալիեւը մեր գրավյալ տարածքներում, երեկ հայտարարել է, թե իբր Սեւանն ու Զանգեզուրը պետք է հաջորդ էտապում հետ բերեն, որովհետև դա իր նախնիների հողերն է։

Հիմա մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեծ հաշվով գործ ունենք ցնդաբանության հետ ու մեծ հաշվով դա թշնամի երկրի գլխավոր շիզոֆրենիկի ցանկությունն ու ախորժակն է իր մեծ ախպոր՝ էրդողանի հովանավորչությամբ։

Հարցը կայանումա նրանում, որ այս մեր թշնամուն երեկվանից ցիտում են հայկական մեդիայի գերակշիռ մասը ու մեծ հաճույքով տարածում մեր գլխավոր թշնամու ասածները, սրանով փորձելով հասարակությանը կրկին անգամ լարվածության մեջ պահել։ Լա՞վ, ի՞նչ եք հետապնդում, որն է՞ ձեր ուզածը, թշնամու ջրաղացի մեջ ջուր լցնե՞լը, պետությանն ու պետականությանը թիկունքից դաշույնահարե՞լը, թե՞ փողի հաստ տրցակներին տիրելը։

Այ, թշնամասեր մեդիագործիքներ, դե հիմա ես էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բաքուն մոտ օրերս գրավվելու է իսկական տերերի կողմից և, որ էլ տարածաշրջանը ապրելու է խաղաղ ու կայուն զարգացման շրջան, առանց ոչ բարով հարեւան բռնապետի ։ Բոլոր նավթահորերն էլ, մերն է և մենք պետք է դրանից օգուտ քաղենք։

Դե այժմ իմ արած հայտարարությունը տենց ջերմ եռանդ տարածեք, չէ՞ որ իմ հայտարարությունը առավել հայամետ է և բխում է բոլորիս շահերից։

Իսկ իրականում բռնապետ թշնամու դեմ պայքարելու ու մեր կորսված տարածքները, հողերը հետ բերելու համար, մենք պետք է համախմբվենք, ոչ թե ընդդիմադիր շրջանակների կեղծ հայրենասիրական շուոներին և ներքին պառակտումներին զոհ գնանք.

Оставьте комментарий