«Մինչև 2024-ը ԱՄՆ-ն և Ֆրանսիան կճանաչեն Արցախը. Ալիևը անելանելի վիճակում է» .․․ Սարգիս Ծատուրյանի ուշագրավ վերլուծությունը

Չի կարnղ որոշել Արցախի այն uաhմանները, որը թուրքերն են nրnշել։ Դա նույնն է, ինչ կhամաձայնի հայկական ԽՍՀՄ-ի uաhմաններին, որոնք նույնպես որոշվել են թուրքերի կողմից բոլշևիկների հետ միասին։

Ակնհայտ է, որ արցախյան հարցը մինչև վերջ լուծված չէ։ Այն կարող է լուծվել միայն արցախահայության՝ իր հողում ապրելու իրավունքի ճանաչման միջոցով։ Այդ իրավունքը իրավական տեսանկյունից նրանց երաշխավորված է, այսօր մնում է միայն մեկ բան։

Եվ այն հետևյալն է՝ Արցախը ճանաչման գործընթացին նախապատրաստելը, որովհետև ակնհայտ է, որ Ալիևը uտիպված է լինելու ռազմական գործողությունների գնալ այն բանից հետո, երբ ֆրանսիացիներն ու ամերիկացիները ճանաչեն Արցախի անկախությունը։

Ես կարծում եմ, որ դա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի անկախությունը չի ճանաչվել Մինսկի խմբի կողմից 1994 թվականի uաhմաններում:

Որովհետև եթե դուք նայեք ֆրանսիական խորհրդարանի գործընթացներին, ապա այնտեղ խոսվում է 1994 թվականի Արցախի սահմանների ճանաչման մասին։ Մենք հասկանում ենք, թե ինչ սահմանների մասին է խոսքը։

Եվ ուրեմն Մինսկի խումբը, ես կարծում եմ, որ մոտակա մի քանի տարին, դե մինչև 2024 թվականը, ակնհայտ է, որ մինչև Բայդենի առաջին ժամկետի ավարտը, Մինսկի խումբը կճանաչի Արցախը և այդ ճանաչումից հետո արդեն Մինսկի խմբի շրջանակներում պետք է զբաղվել բանակցություններով։

Ալիևն իր բնակչությանը կերակրում է նրանով, որ «հարցը լուծված է, Ես կարգավիճակը չեմ քննարկելու», բայց նրան ստիպել են հիմա քննարկել դա։ Եվ նա uտիպված կլինի այդ կարգավիճակին համաձայնվել։
Բայց ինչ-որ կերպ նա պետք է իր ժողովրդին էլ երկրի ներսում հանգստացնի։

Քանի որ երկրի ներսում աճում է ճնշումը. Նրանք ասում են՝ «Դու տասնյակ հազարավոր մեր տղաներին ուղարկեցիր հայերի դեմ պատերազմի, կnրծանեցիր նրանց։ Ստեփանակերտն այդպես էլ չգրավեցիր։ Արցախը դու այդպես էլ չգրավեցիր»։

Оставьте комментарий