Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությանը:

«Օգոստոսի 10-ին, երբ Սյունիքում կազմակերպեցինք Հայկ Նահապետի հաղթանակին նվիրված մեծ միջոցառում, միայն Իրինա Յոլյանն էր, որ եկավ ու անձամբ շնորհավորեց հայ ժողովրդին՝ իր անվանադիր նախնիի տոնի առիթով։

Միաժամանակ Իրինան կազմակերպեց անվճար ավտոբուսներով մարդկանց տեղափոխում Գորիսից Հալիձոր։
Իրինայի ձերբակալության քաղաքական հրաման տվողներն ու կատարողները գոնե գիտե՞ն, թե ով է Հայկ Նահապետը։ Դժվար թե։

Ձեզ Հայոց պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը պետք չեն, դուք Էրդողանին ու Ալիևին ճանաչեք, նրանք ձեր մասին շատ բան գիտեն»։

«ՉԻ». Լրագրողը ամբողջը չի գրել տիկին Յոլյանի մասին: Լրացնենք բացը: Ասում են, որ շաբաթը մեկ աշխատանքի է ներկայացել տարազով: Երբեք սուշի չի կերել, այլ միայն ղափամա: Նժդեհի կենացը երբեք պետական օղիով չի խմել, այլ միայն Քարահունջի օղիով:

Ի՞նչ կապ ունի Հայկ Նահապետին նվիրված միջոցառմանը մասնակցելը յուրացումների հետ, որոնց մեջ մեղադրում են Իրինային: Հոխիկյանը որտե՞ղ է կարդացել, որ ավտոբուսներով մարդ տեղափոխելը անհնար է դարձում պաշտոնական թերացումները կամ հնարավոր հանցագործությունները:

Յոլյանին կոնկրետ մեղադրում են, որ ապօրինի հողահատկացումներ է արել, ֆիկտիվ պայմանագրեր է կնքել, և այլն: Եթե լրագրողը ապացույցներ ունի, որ հարուցված քրեական գործերն ապօրինի են, ապա ճիշտ կանի դրանց մասին գրի: Թե չէ՝ Հայկ Նահապետ, Էրդողան, Ալիև, թալիբներ…

Оставьте комментарий