Նրանք ինչքան էլ փորձեն մեղավորներ փնտրել, դրանով իրենց պատասխանատվությունը չի վերանում․

Ընդիմությունը ըստ էության սպասարկում է այլ շահեր, ոչ հայկական, որովհետև խուճապային տրամադրությունները չեն բխում Հայաստանի շահերից, ինչպես հանրության, այնպես էլ պետության։

Նրանց նպատակը ես չեմ տեսնում խնդիրների լուծումը, նրանց նպատակն է՝ մեղավորներ փնտրել, պատասխանատվությունից խուսափել, որովհետև եթե մենք խորանանք, թե որ ուժերն են նրանք ներկայացնում ըստ էության, դա այն երկու քաղաքական ուժերն են, որոնք այս վերջի 23 տարվա ընթացքում Հայաստանը կանգնեցրին կոտրած տաշտակի առջև, և նրանք ինչքան էլ փորձեն մեղավորներ փնտրել, դրանով իրենց պատասխանատվությունը չի վերանում։

Նրանց 23 տարվա քաղաքականությունը տանում էր և բերեց այս պատերազմին, նրանք 23 տարի ժամանակ ունեին լուծել այս խնդիրը խաղաղ ճանապարհով, ի զորու չեղան այդ խնդիրը լուծել և զբաղված էին լրիվ այլ բանով, որի մասին արդեն անիմաստ է խոսել, որովհետև հանրությունը նրանց գնահատականը ընտրություններով տվեց։

Վիգեն Խաչատրյան

Оставьте комментарий