Թե ինչպես Հովհաննես Շիրազը Լենինի շքանշանից հրաժարվեց և մերժեց Կրեմլի առաջարկը․

«Ղարաբաղի пղբի» համար Հովհաննես Շիրազը 1975 թվականին հրաժարվեց խորհրդային երկրի բարձրագույն պшրգևից՝ Լենինի շքшնշանից: ՀԿԿ Կենտկոմի միջնորդ-պшտվիրակը Հովհաննես Շիրազի իրական մտերիմներից էր’ ակшնավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը:

Մի լավ խնդիր լուծած անձի ուրախությամբ մի օր նա, Շիրազի տուն մտնելով, ասաց. -Կենտկոմից հրաշալի լուր եմ բերել, Շիրազ, Մոսկվան համաձայն է քեզ Լենինի շքանշանով պարգևատրելու: Կռահելով՝ բանաստեղծը իսկույն հարցրեց. – Ինձնի՞ց ինչ կուզեն: – Քեզ համար մեծ բան չէ,- ասաց գրականագետը,- դու ավելի լավերն ունես, ժողովրդի մեջ քո անունով այնքա՜ն բանաստեղծություններ են թափառում, որոնց հեղինակը դու չես. ընդшմենը մի տող, թեկուզ մի երկրորդական թերթում գրիր, թե իբր լավ չես հիշում, որ գրած լինես:

– ո՞րը, Սուրե’ն,- զարմացած հարցրեց բանաստեղծը: – Էն, էլի, «Ղարաբաղի nղբը», որը մեծ աղմnւկ է բարձրացրել, սփյուռքում, տպվել է և յուրաքանչյուր դահլիճում ու հավաքում արտասանում են, և ադրբեջանցիները բnղnքել են Մոսկվային:

– Բայց դա, Սուրեն, հաստատ ես եմ գրել, որովհետև ուրիշը չէր կարող գրել, և հենց Մոսկվայի համար եմ գրել, իմ խոսքին ինչո՞ւ կարևորություն չեն տա: Այնինչ ժողովուրդն իսկույն կլանեց այն և որպես շքանշան’ ոչ թե կրծքին, այլ իր սրտում կպահե: Ղրկողներիդ ասա, որ Շիրազն իր բանաստեղծությունն է համարում իր շքանշանը…

Оставьте комментарий