Քոչարյանը տառապել եւ տառապում է բացառիկ ինքնսիրահարվածությամբ ՝նարցիսիզմով … Լյովա Եղիազարյանի կարծիքը՝ Քոչարյանի մասին

Լյովա Եղիազարյանը իր էջում գրում է.

Քոչարյանը տառապել եւ տառապում է բացառիկ ինքնսիրահարվածությամբ ՝նարցիսիզմով: Հոգեբույժները պնդում են, որ չափից դուրս նարցիսիզմը հոգեկան շեղում է, խանգարում և կարիք ունի բուժման;

Ֆրոյդը նաև կարծում էր, երբ նարցիսիզմի մակարդակը բարձր է, այն մարդու համար արգելք է հանդիսանում սիրել կամ կարեկցել ուրիշներին: Նրա մոտ նարցիսիզմը կրել եւ կրում է խրոնիկ բնույթ՝ մշտական արհամարանք ու ատելություն շրջապատի նկատմամբ;

Նրա գործողությունները միտված էին սեփական ԵՍ-ը բավարարելու ու դրան հասնելու համար ոչնչացնում էր ցանկացած խոչընդոտ ՝լիներ այն մանկության ընկեր, թե խաղաղ ցուցարար; Նարցիստներին հատուկ է մեծամտությունը, փառամոլությունը «անսխալականության» բարդույթը, նպատակին հասնելու մոլուցքը, ստախոսությունը;

Ամենավտանգավորն այն է, որ նրա իշխանության տարիներին ձևավորվեցին նարցիստներ, որոնց գործունեության պտուղները քաղում ենք առ այսօր, ովքեր պայքարում են նրա վերադարձի համար: Նա և իր շրջապատը սխալ հաշվարկ են արել: Ոչինչ չի մոռացվել:

Оставьте комментарий