Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր»-ում հողարկավորված զինծառայողների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը

ՀՀ ՊՆ  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից քվեարկության մասնակիցներին խնդրում են, որ արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանան «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին:

Оставьте комментарий