Լավ դուք այդքանից հետո իրոք չեք հասկանում, որ ձեզ մեր երկրում շան տեղ դնող չկա…

Շավարշ Սողոմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։

2018թ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր որոշ ուժեր և շրջանակներ սկսեցին հաթաթա տալ իշխանություններին և նրանց սատարողներին, թե բա ձեզ քիչ է մնացել, շուտով է հեռացնելու ենք ձեզ իշխանությունից և այդ ժամանակ կտեսնեք…։

Իհարկե այդ «հաթաթաների հռետորաբանությունն ու ինտենսիվությունը ուժգնացավ կորոնավիրուսի համաճարակի ներթափանցման ժամանակահատվածում և հասավ իր գագաթնակետին հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Երկրում եղան արտահերթ ընտրություններ և իրենք պարտվեցին, իսկ գործող իշխանությունները վստահ հաղթանակ տարան կրկին անգամ արժանանալով ժողովրդի վստահությանը և դրանով քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարվեց ու ամեն բան ընկավ իր տեղը։

Վերջին օրերին կրկին որոշ ընդդիմադիրների կողմից հնչում են նմանատիպ հաթաթաներ, թե բա ձեր հաղթանակով չխաբնվեք, ձեզ քիչ է մնացել… և նմանատիպ այլ զառանցանքներ։
Այդ մարդկանց մի բան եմ ուզում եմ ասել.

Լավ դուք այդքանից հետո իրոք չեք հասկանում, որ ձեզ մեր երկրում ՇԱՆ տեղ դնող չկա, չի էլ եղել և վստահաբար չի էլ լինելու։
Ձեր ասածներին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, մարդիկ չեն ուզում տեսնել ձեր երեսը, լսել ձեր ձայնը, կարդալ ձեր մեջբերումները։

Լավ ինչքան կարելի է իրականությունից կտրված ապրել, դուք հո մազոխիստ չեք։
Գնացեք ձեզ համար ուրիշ զբաղմունք գտեք։

Оставьте комментарий