Մի փորձիր քեզ համոզել, որ դու կարևոր դեմք ես: Հիշեցնեմ, որ դու պարտադրված աջակցել մի աղբակույտի … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրում է. ԴԵՐԱՍԱՆԸ.

Ճիշտն ասած ուզում էի դուք-ով գրել, բայց տեսնելով քո դիմելաձևը ՀՀ Վարչապետին, « դու, քեզ, քո, Նիկոլ» զարմացա քո վերաբերմունքից: Տիգրան Ներսիսյան դա քեզ հարիր չէր: Որպես արվեստագետ, դու ոչ թե քո քաղաքական դիրքորոշումն ես ասել, այլ պարտադրված, հետ չմնալով քո ընկերներից, միացել ես և սատարել մի աղբակույտի, ովքեր խուսափել ու խուսափում են հարկ վճարելուց, ովքեր պшյքարել են իրենց գողունը պահելու, վայելելու, և ովքեր ուզում էին զավթել ժողովրդից իշխանությունը:

Այո, դժգпհություններ ծագեցին երգիչների, դերասանների, մտավորականության մեջ հարկային դшշտ մտնելու պատճառով: Ի՞նչ հարկ…..Էս ի՞նչ են ասում…. ո՞վ հարկ վճարի…… Եւ այդպես էլ 30 տարի թալանեցին, ավիրեցին մեր երկիրը, իսկ դու աջակցեցիր հենց այդ մարդկանց:

Մտավորականը պետք է ժողովրդի հետ լինի, ժողովրդի կողքին, բայց մեր մոտ հակառակը ստացվեց, բաժանվեցիք ժողովրդից: Հարուստները դուրս եկան աղքատ ժողովրդի դեմ: Շատ մտավորականներ կան , որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեն, ժողովրդին չմիացան, բայց թացը չորից տարբերակելով գրառումներ էին անում, խորհուրդ տալիս, պահանջում, իսկ դու վազեցիր հրապարակ և պահանջեցիր Վարչապետի հրաժարականը, գիտենալով հանդերձ որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին է միանշանակ սատարելու:

Բանդայի առաջնորդը թելադրում էր, դուք էլ կամակատարներն էիք: Ձեզ լավ օգտագործեցին, խաբեցին Ձեզ,կուտ տվին, ուտողներն էլ կերան, իրենք մասսամբ հասան իրենց նպատակին ու մпռացան ձեզ: Բա ի՞նչ էիք սպասում: Հանրային ՀԸ-ում պայմանագրի դադարեցումը կապել ուղիղ Վարչապետի հետ անհեթեթություն է:

Էլ բան և գործ չունի Վարչապետը, պիտի քեզնո՞վ զբաղվեր: Մի փորձիր համոզել, որ դու շատ կարևոր դեմք ես: Մեր Վարչապետը ազնիվ և անկեղծ է, գնահատում է ու տեսնում մարդու ազնվությունը և անկեղծությունը: Դու բեմում անկեղծ ես խաղացել, բայց իրական կյանքում ազնիվ և անկեղծ չես եղել: Ցավոք դու մենակ չես, մենակ չես, մենակ չես………….

Оставьте комментарий