ՊՆ-ն եռամսյա զորահավաք- վարժանքներ է անցկացնում… Սակայն կան հարցեր, որոնց մասին պետք է մտածել … Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրում է.

ՊՆ-ն եռամսյա զորահավաք — վարժ անքներ է անցկացնում։ Եթե կազմակերպչական առումով ճիշտ իրականացվի` ողջունելի գաղափար է եւ հաստատ նպատակին կծառայի։

Սակայն կան հարցեր, որոնց մասին պետք է մտածել։ Եռամսյա ծառայության ընթացքում քաղաքացին, իհարկե, պետությունից ստանալու է որոշակի չափով վարձատրություն` զինվորական ծառայության դրույքաչափին համապատասխան։

Ինչքան էլ պետությունն ասի, որ գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի հաստիքը` մինչև նա վերադառնա, մենք գիտենք, որ Հայաստանում դա կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ։ Մի երկրում, որտեղ քաղաքացու աշխատանքային իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի` ինչի դեմ պետությունը էական հակաքայլ չի կարող անել, դժվար թե կարողանա նաև այս դեպքում բան փոխել։

Երկրորդ, դիցուք քաղաքացին բարձր վարձատրությամբ ոլորտի մասնագետ է ու հաշվի առնելով իր ստացած եկամուտների չափը` օրինակ ամսական 900 հազար դրամ, վերցրել է մեծ վարկ եւ ամսական կտրվածքով ունի 400 հազար դրամ մուծում կամ էլ ունի այլ հարցեր, որոնք կարողանում
է լուծել իր բարձր աշխատավարձոց։ ՊՆ-ն նրան վճարելու է 100֊200 հազարի չափով մաքսիմում. ի՞նչ է անելու քաղաքացին այդ դեպքում։ Պետությունն ի՞նչ է նախատեսում նման դեպքերում։

Սրանք բազմաթիվ հարցերից ընդամենը 1-2-ն են, որոնք ծրագրի կյանքի կոչվելով էլ ավելի են շատանալու։ Հուսանք` սրանց մասին մտածողներ ու լուծում գտնողներ կլինեն։

Հ. Գ. Զորահավաք-վարժանքներից խուսափելը ենթադրում է քրեական պատասխանատվություն` մինչև երեք տարի ազատազրկմամբ։

Оставьте комментарий