Ամենամեծ անամոթությունը նրանում է, որ առաջին գիծ են ուղարկել քաղաքական դեռահաս մի աղջնակի … Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքբան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Այսօրվա դեպքերը Ազգային ժողովում հաստատեցին Շարմազանովի միտքը, որ նրանք Ազգային Ժողով են գնացել ճգնաժամ առաջացնելու նպատակով ։

Նրանց մտադրությունը ձախողվեց և անընդհատ ձախողվելու է, քանզի աջակցություն չունի քաղաքացիների կողմից։ Ամենամեծ անամոթությունը նրանում է, որ առաջին գիծ են ուղարկել քաղաքական դեռահաս մի աղջնակի, որը չի հասկանում իր արածի հետևանքները իր քաղաքական կարիերայի վրա։

Տղամարդ կոչվող այս երկոտանիները թաքնվում են այս աղջնակի թիկունքում ու փորձում են հերոսանալ, երբ բանը բանից անցել է։ Եթե Սերժը տեղյակ է այս ամենից, ապա նա քաղաքական կիսամեռ վիճակում է ու չի հասկանում, թե ինչ է անում։ Իսկ եթե տեղյակ չէ, ապա թշվառագույն վիճակում է։ Երկուսն էլ աննախանձելի վիճակ են։

Оставьте комментарий