Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունը քայլեր չձեռնարկի Աննա Մկրտչյանի՝ պատգամավորին ոչ հարիր վարքագիծը փոփոխելու ուղղությամբ՝ նշանակում է, որ … Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանն իր էջում գրել է.

Կարծում եմ՝ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը իր վարքագծով առաջին հերթին վնասում է սեփական քաղաքական ուժին՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը։

Եթե, բնականաբր, ամեն ինչ նախապես պլանավորված չէ խմբակցության հետ, ուրեմն խմբակցությունը պիտի անհապաղ քայլեր ձեռնարկի իրենց համբավը արատավորել փորձող թիմակցի հանդեպ՝ ընդհուպ քննարկելով նաև նրան փոխարինելու հարցը։

Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունը քայլեր չձեռնարկի Աննա Մկրտչյանի՝ պատգամավորին ոչ հարիր վարքագիծը փոփոխելու ուղղության վրա՝ նշանակում է, որ կա՛մ պատգամավորը խմբակցության հետ գործում և նախապես պլանավորված սցենարով, կա՛մ էլ խմբակցությունը այլևս ազդեցության լծակ չունի իրենց թիմակցի վրա՝ ինչի ժամանակ չի բացառվում նաև Աննա Մկրտչյանի՝ խմբակցությունից դուրս գալը և որպես անկախ պատգամավոր գործունեության շարունակումը։

Оставьте комментарий