Թալանչի, դավաճան, գիշատիչ հրեշների հետույքի տզրուկները չեն գիտակցում այն, որ … Փայլակ Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Թալանչի, դավաճան, գիշատիչ հրեշների հետույքի տզրուկներն այսօր դարձել են ժողովրդի պաշտպաններ, այնինչ առիթի դեպքում նրանք իրենց մարմնի ծավալից 2֊3 անգամ ավելի կծծեն նույն ժողովրդի արյունը։

Նրանք 33 տարվա մեր իրական պատմությունը կեղծող պատմաբան խաբեբաններին և թալանչիներին մերժող ժողովրդին այսօր ամենավերջին բառերով վիրավորում են, իսկ 2018֊ի հեղափոխոթյունը համարում կատարված պատահականություն։

Նրանք այնքան տհաս են, որ չեն գիտակցւմ կամ իրենց դրել էին ավանակի տեղ, որ երկրում տիրող ամենաթողության և համատարած կոռուպցիայի պատճառով իրենք դարձել էին զզվելի և գարշելի, որն էլ բերեց նրան, որ ներքևներւմ արդեն չէին ուզում ապրել այդպես, իսկ դուք տզրուկներդ, արդեն չէիք կարողանում կառավարել, ավելին ասեմ, Ղարաբաղն էլ վաղուց տանուլ էիք տվել։

Լավ կլինի քիչ շահարկեք Ղարաբաղի պատերազմը, որովհետև շան գլուխը ձեր մեջ է թաղված, որը վաղ թե ուշ կբացահայտվի… Այնպես որ հեռու մնացեք ժողովրդի բողոքներից և ձեր կեղտոտ քիթը մի մտցրեք նրա գործերի մեջ։

Ինչ է, չեք տեսնու՞մ ձեր գիշատիչ հրեշների տգետ ու ախմախ՝ 0-ից ցածր մակարդակի հարցազրույցները։ Տզրուկնե’ր, նրանք ամեն ինչ անում են, որ պահպանեն ժողովրդից թալանած ավարը, իսկ ձեր մուրազը՝ ծծել ժողովրդի արյունը, կմնա անկատար։

Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։
Վերջում, նորից ձեզ՝ տհասներիդ հիշեցնեմ, մեր կողմից ընտրված օրինական իշխանությունների թերացումներին և բացթողումներին միայն մենք՝ ժողովուրդն իրավունք ունի արձագանքելու, իսկ ձեզ՝ ընդդիմադիր հռչակած թալանչիններիդ և ավազակներիդ պատասխանատվության պետք է ենթարկեն։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий